Թայվանը դարձել Է Ասիայում առաջին վայրը, որտեղ օրինականացրել են միասեռ ամուսնությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹայվանը դարձել Է Ասիայում առաջին վայրը, որտեղ հնարավոր Է դարձել միասեռ ամուսնությունների կնքումն այն բանից հետո, երբ մայիսի 24-ին Գերագույն դատավորների խորհուրդը վճիռ Է կայացրել այդ միությունների օրինականացման օգտին: Այդ մասին հայտնել Է South China Morning Post հրատարակությունը:
14 դատավորներից բաղկացած խորհուրդը որոշել Է, որ Քաղաքացիական օրենսգրքի 972-րդ հոդվածն այն մասին, թե ամուսնությունը «տղամարդու եւ կնոջ միությունն» Է, հակասում Է Թայվանի Սահմանադրությանը, նշել Է հրատարակությունը:
Միասեռ միությունների օրինականացման վերաբերյալ բանավեճերը Թայվանում շարունակվում են 2003 թվականից, երբ կառավարությունն առաջարկեց այդ գաղափարը: Այդ հարցի շուրջն անհաշտելի հակասությունները զանգվածային բողոքների պատճառ Էին դառնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



