Մադրիդի «Ռեալն» ունի նոր հարձակվող
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալը» բրազիլական «Ֆլամենգոյից» գնել է 16-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը: Բրազիլացի ֆուտբոլիսը մադրիդյան թիմում կսկսի հանդես կգա 2019թ. ամռանը, քանի որ Իսպանիայում արգելված է գրանցել անչափահաս ֆուտբոլիստների:
Գործարքի գումարի մասին չի նշվում: Իսպանական մամուլի տվյալներով, «Ֆլամենգոն» կստանա 45 միլիոն եվրո: Վինիսիուս Ժունիորի խաղին հետեւում էր եւ ձեռք բերելու ցանկություն ուներ նաեւ «Բարսելոնան»:
Հաջորդ մրցաշրջանում էլ Վինիսիուս Ժունիորը հանդես կգա Բրազիլիայում: Նա արդեն երկու հանդիպում է անցկացրել «Ֆլամենգոյի» գլխավոր թիմում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



