Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչով է օգտակար դարչինը. 8 պատճառ՝ այն առավել հաճախ օգտագործելու համար

ԼԱՅՖ

Դարչինն ամենաօգտակար համեմունքներից մեկն է, որը լայն օգտագործում ունի։ Steptohealth.ru-ն գրում է, որ այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև հակաբակտերիալ հատկություններ ունի։ Կայքը ներկայացրել է դարչինի 8 օգտակար հատկություն։

1. Օգնում է 2-րդ տիպի դիաբետի բուժման ընթացքում։ Առավոտյան քաղցած վիճակում դարչինի օգտագործումը համադրելով հիմնական բուժման հետ՝ կարող եք արդյունավետորեն իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։ Դարչինը վիտամին B1 է պարունակում, որը խթանում է ինսուլինի ռեցեպտորները։ Արդյունքում՝ բարձրանում է գլյուկոզայի վերամշակման կարողությունը։

2. Դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության համակարգի վրա։ Դարչինը մի խումբ միկրոէլեմենտներ է պարունակում՝ երկաթ, մանրաթելեր, կալցիում, որոնք օգնում են կարգավորել նյութափոխանակության համակարգի աշխատանքը։ Դարչինն օգնում է նաև կարգավորել աղիների ռիթմերը, ինչի արդյունքում այն արդյունավետորեն կարող է օգտագործվել դիարեայի դեմ։

3. Պայքարում է սրտխառնոցի և փսխման դեմ։ Դարչինը հրաշալի միջոց է սրտխառնոցի և փսխման դեմ։

4. Օգնում է գրիպի և ռեսպիրատոր հիվանդությունների դեպքում։ Դարչինը հաճախ է օգտագործվում գրիպի, մրսածության, ռեսպիրատոր հիվանդությունների բուժման ընթացքում։ Կարող եք թեյի մեջ մի փոքր դարչին ու իմբիր ավելացնել: Դա կօգնի իջեցնել ջերմությունը և հանգստացնել հազը։ Դրական ազդեցությունը պայմանավորված է հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններով։

5. Հոգ է տանում սրտի առողջության մասին։ Դարչինի հակաբորբոքային հատկությունները կարևոր դեր են խաղում սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման գործում։ Այն պաշտպանում է ոչ միայն սիրտը, այլև անոթները։ Բացի այդ՝ դարչինը պայքարում է «վատ» խոլեստերինի դեմ, որը, ինչպես հայտնի է, ժամանակի ընթացքում կարող է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։

6. Խթանում է ուղեղի աշխատանքը։ Մի խումբ հետազոտությունների արդյունքում փորձագետները հանգել են այն եզրակացության, որ դարչինը կարող է լավացնել մեծահասակ մարդկանց ուղեղի աշխատանքը։ Այն դրական ազդեցություն է ունենում հիշողության վրա, լավացնում կենտրոնանալու և ճանաչելու կարողությունները, արագացնում տեսողական գործընթացները։

7. Խոչընդոտում է թրոմբների առաջացմանը։ Դարչինը կարող է խոչընդոտել թրոմբների առաջացմանը։ Այդ պատճառով այն կանանց խորհուրդ է տրվում օգտագործել դաշտանային ցիկլի ընթացքում։ Դարչինը կարող է հանգստացել այդ ժամանակ առաջացող ցավերը։

8. Վիտամիններ է պարունակում։ Դարչինն առանձնանում է B1 և C վիտամինների, ինչպես նաև մի խումբ հանքանյութերի բարձր պարունակությամբ, ինչպիսիք են երկաթը, կալիումը, ֆոսֆորը, կալցիումը։

«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին