Բացահայտում դեռահասների IQ-ի վերաբերյալ
ՖՈՏՈԳիտնականները մանկական հոգեբանների հետ համատեղ ուսումնասիրության արդյունքում բացահայտել են, թե ինչպես է դեռահասների IQ փոփոխության ենթարկվում 14-18 տարեկան հասակում:
Պարզվել է, որ այդ փուլում որոշ դեռահասների մոտ նկատելիորեն բարձրանում են մտավոր ունակությունները: Գիտնականների և մանկական հոգեբանների համատեղ փորձին մասնակցել է 33 դեռահաս (14 աղջիկ և 19 տղա): Երեխաներին 14 տարեկանում թեստավորել են ինտելեկտուալ մակարդակը ստուգելու համար: Ընդ որում՝ գրանցել են նրանց ուղեղի աշխատող հատվածների էլեկտրոնային ակտիվության մակարդակը:
Երկրորդ անգամ նույն գործողությունները կիրառել են 4 տարի անց: Պարզվել է, որ այդ ընթացքում 39%-ի մոտ նկատելիոն բարձրացել է խոսակցական IQ-ն, իսկ 21 %-ը բարելավել է տարածական մտածողությունը: Այս հետազոտությունների արդյունքում առաջին անգամ ցույց է տրվել, որ խոսակցական գոտու ակտիվությունը վկայում է բարձր IQ-ի մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: