Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչու՞ չի կարելի աղ և շաքարավազ մինչև մեկ տարեկան երեխաներին

ԼԱՅՖ

Նախևառաջ եկեք ուսումնասիրենք մի քանի հիմնական կարծիքներ.

«Ինչո՞ւ եք մտածում, որ Ձեր բալիկը սննդի մեջ աղի կարիք ունի »
Դուք մտածում եք, որ սկզբնական շրջանում հավելյալ սնունդ չընդունելու պատճառն այն է, որ սնունդն անալի է:

Սա ամենահաճախ արվող սխալներից է, Ձեր բալիկը չի հետաքրքրվում սննդով, քանի որ սովորել է կրծքի կաթին և չի ցանկանում կերակրվել նոր, իր համար անծանոթ սննդով: Նա, ով վեց ամիս կերակրվել է միայն կկ-ով և չգիտի աղի համը, կարիք չունի սննդի մեջ աղի ավելացման:

Նա չի կարող ցանկանալ կամ կարիքը ունենալ մի բանի, որ դեռևս չի փորձել:
Երեխայի կերակրի մեջ աղի ավելացման վնասակար հետևանքները
Օրական աղի պահանջը երեխայի մոտ կազմում է 1գ-ից էլ քիչ (0.4գ. նատրիում) և այն ստանում է մեծ մասամբ կկ-ից կամ կխ-ից: Այդ պատճառով հավելյալ աղը ծանրաբեռնվածություն կլինի երեխայի երիկամների համար և դրանք չեն կարող հավուր պատշաճի իրենց գործառնությունը կատարել հավելյալ ծանրաբեռնվածության պատճառով:

Երեխայի կերակրի մեջ աղի ավելացման բացասական կողմերը
Կերակրի աղի մեջ առկա նատրիումը երեխաների մոտ բարձրացնում է արյան բարձր ճնշման և երիկամային անբավարարության ռիսկը: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ արյան բարձր ճնշման հավանականությունն ավելի մեծ է վաղ տարիքի երեխաների մոտ: Հիպերտոնիկ հիվանդությունը մեծահասակների մոտ սրտի և ուղեղի կաթվածների գլխավոր պատճառներից մեկն է հանդիսանում:

Երեխայի կերակրի մեջ աղից խուսափելու մյուս կարևոր պատճառն այն է, որ օրգանիզմում աղի ավելցուկը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության: Երիկամներն օրգանիզմում գործում են որպես ֆիլտրեր, որոնք վերացնում են այնպիսի տարրերի ավելցուկ, ինչպիսիք են, նատրիումը, կալիումը, ֆոսֆորը և այլն, և պահպանում են տվյալ նյութերի անհրաժեշտ չափաբաժինը:

Մյուս վտանգն այն է, որ օրգանիզմում աղի մեծ քանակը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ օրգանիզմում աղը լուծվում է միայն ջրով, և օրգանիզի ջրերն օգտագործվում են աղերի վերացման համար: Սա կարելի է կապել շաքարային դիաբետի նախանշաններից մեկի հետ: Շաքարային դիաբետով տառապող մարդիկ միզելու պահանջ շատ հաճախ են ունենում, քանի որ շաքարի ավելցուկն օրգանիզմում լուծվում է ջրի միջոցով, որն էլ հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման:

SACN(Scientific Advisory Committee on Nutrition)-ը խորհուրդ է տալիս աղի հետևյալ չափաբաժինները նորածինների, վաղ տարիքի մանուկների և երեխաների համար
Տարիքը Աղի առավելագույն քանակը
0-6 ամսականներ < 1 գր (0.4գր նատրիում)
6-12 ամսականներ < 1 գր (0. 4գր նատրիում)
1-3 տարեկաններ 2 գր (0.8գր նատրիում)
4-6 տարեկաններ 3 գր (1.2գր նատրիում)
7-10 տարեկաններ 5 գր ( 2 գր նատրիում)
11 տարեկան և բարձր 6 գր (2.4 գր նատրիում)
Որոշ մարդիկ խորհուրդ են տալիս մի պտղունց աղ ավելացնել երեխայի կերակրի մեջ, բայց դա նույն չափ վտանգավոր է, հաշվարկվում է, որ մեկ պտղունց աղը հավասար է ¼ գրամի:

Մեկ պտղունց աղը, որ օրական երեք անգամ ավելացվում է կերակրի մեջ, հավասար է ավելի քան 0,75 գր աղի, որն ի հավելում կկ-ում կամ կխ-ում առկա աղին, երեխայի օրգանիզմում կհանգեցնի աղի ավելցուկի, որի վտանգների մասին արդեն նշեցինք:
Ինչպես համ ավելացնել երեխայի կերակրի մեջ առանց աղ ավելացնելու
Դուք կարող եք ձեր երեխայի սնունդն ավելի համեղ ու հետաքրքիր դարձնել՝ ավելացնելով իր տարիքին համապատասխան համեմունքներ:

Ինչո՞ւ չի կարելի շաքարավազ մինչև մեկ տարեկան երեխաներին
Շատ մայրիկներ մտածում են, որ մինչև մեկ տարեկան երեխաներին շաքարի արգելումը նշանակում է նաև որ չի կարելի քաղցր սնունդ և հրաժարվում են երեխաներին քաղցրահամ միրգ տալուց: Շաքար ասելով՝ մենք ի նկատի ունենք «Սպիտակ ռուֆինացված շաքարը» , այլ ոչ թե մրգերի բնական քաղցրությունը և բնական քաղցրացուցիչները:

Ինչո՞ւ է շաքարավազը վնասակար մինչև մեկ տարեկան երեխաների համար
Հիմնականում շաքար ավելացնում են կաթի, մրգային հյութերի, մրգային պյուրեների, շիլաների, յոգուրտների մեջ դրանք քաղցրացնելու համար: Երեխայի սննդի մեջ շաքարավազ ավելացնելով՝ մենք լրացուցիչ ծանրաբեռնում ենք օրգանիզմը,բարձրացնում քաղցրի նկատմամբ նրա պահանջը: Երեխայի աճին զուգահեռ նա աստիճանաբար կսկսի ուտել միայն քաղցրացված սնունդ և կհրաժարվի այլ սննդատեսակներից:

Մանկական սննդի մեջ շաքարավազի ավելացումը նաև մեծացնում է մանկահասակ երեխաների մոտ կարիեսի զարգացման հավանականությունը: Քաղցրացված սննդի մնացորդներից բերանում մնացած բակտերիաները կարիեսի առաջացման գլխավոր պատճառներից են: Այդ բակտերիաները գործառնում են բերանում առկա շաքարի մնացորդների հետ, և սկսվում է կարիեսի գործընթաց:

Որոշ ծնողներ սովորություն ունեն պառկած դիրքում երեխաներին շշով կերակրել: Հետազոտությունները ցույց են տվել, որ դա բարձրացնում է ականջի ինֆեկցիաների ռիսկը, դա տեղի է ունենում այն պատճառով, որ երբ երեխան պառկած դիրքում շիշը բերանին է, երբեմն կարող է կաթը ծորալ բերանից և կաթալ ականջի մեջ, դա հանգեցնում է ականջի մեջ և հարակից շրջանում բակտերիաների զարգացման և առաջացնում է ականջի ինֆեկցիա:

Բացի ատամների կարիեսից կամ ականջի ինֆեկցիայից, երեխայի սննդակարգի մեջ շաքարի մեծ քանակը ավելացնում է հետագա տարիներին շաքարային դիաբետի առաջացման վտանգը:

Պետք է նշել, որ իր բնական վիճակով նատրիումն առկա է մթերքների մեծամասնության մեջ, ներառյալ մրգերի, բանջարեղենների, հատիկավորների և լոբազգիների մեջ: Մրգերի մեծամասնությունն իր բաղադրության մեջ մեծ քանակությամբ բնական շաքար են պարունակում: Այս աղբյուրները բավարար են,որ երեխայի մոտ բավարարվի նատրիումի և շաքարի պահանջը: Կանադայի Կալգարի համալսարանի կողմից կատարված հետազոտության արդյունքում հաստատվել է, որ վաճառվող մանկական սննդի 60%-ը պարունակում է մեծ քանակությամբ աղ և շաքարավազ: Երեխայի սննդի մեջ աղի և շաքարավազի ավելացման պատճառով, հետագայում երեխայի համային ընկալումները սխալ ուղղությամբ են զարգանում և դա շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում:
Այսպիսով, հարգելի՛ ծնողներ, շատ ուշադիր եղեք, թե ինչպիսի սնունդ եք տալիս ձեր երեխաներին: Մանրամասն կարդացե՛ք մանկական սննդի բաղադրությունը և խուսափե՛ք շաքարավազ և աղ ավելացնելուց, մինչ երեխան չի դառնում մեկ կամ մեկուկես տարեկան:

Վաղ տարիքում խուսափելով շաքարավազ և աղ տալուց, դուք կարող եք վստահ լինել, որ երեխան աղի կամ շաքարավազի նկատմամբ կախվածություն չի ունենա, և ամենագլխավորը, կնվազեցնեք հետագայում այնպիսի վտանգավոր և մահացու ելք ունեցող հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են հիպերտոնիան՝արյան բարձր ճնշումը, և շաքարային դիաբետը:

ՀՀ պետական պարտքը կառավարելի է. Ֆինանսների նախարարություն Հաջորդ մրցաշրջանում ես այլևս չեմ լինի «Ատլետիկի» գլխավոր մարզիչը․ Էռնեստո Վալվերդե Իրանցի բարձրաստիճան հետախուզույզ է սպանվել Վստահ ընթացքի մեջ ենք․ Գոռ Հակոբյանի կնոջ նոր գրառումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրաքը ֆորս-մաժոր է հայտարարել բոլոր նավթահանքերում Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Եղվարդի խճուղում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն Մասնավոր ինքնաթիռ է կործանվել Մոսկվայում՝ երկու մարդ զոհվել է Բռնnւթյան ենթարկված երեխայի կենսաբանական մայրը սպասում է իր 5-րդ երեխային 52 երկրի քաղաքացիներ օգտվել են Հայաստանի տարածքից Իրանից դուրս գալու համար, բայց միայն ՀՀ երկու քաղաքացի է ցանկացել վերադառնալ «Փյունիկի» հարձակվողը տեղափոխվել է լիտվական ակումբ Հայտնի է՝ քանի օր տանը կլինեն աշակերտները գարնանային արձակուրդներին Իրանական հրթիռի բեկորը ընկել է Երուսաղեմի Հին քաղաքում՝ պատճառելով վնասներ. Իսրայելի ԱԳՆ Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Եթե չկա նավթ Հունգարիայի համար, չի լինի գումար Ուկրաինայի համար. Օրբան Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե ՀովհաննիսյանԱրա Ֆիդանյանին նոր պաշտոնի նշանակեցին Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանԹշնամին սխալվում էր՝ ենթադրելով, թե Իրանը մեկ-երկու օրում կփլուզվի. Խամենեի Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Սամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԵրեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանԼուկաշենկոն ասել է, որ Թրամփն առաջարկում է իրեն հանդիպել Ֆլորիդայում Նիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԲրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 5-րդ նիստը Շվեյցարիան դադարեցրել է զենքի արտահանումը Միացյալ Նահանգներ Իրանի հետ հակամարտության ընթացքում Ոտնձգություն է կատարվել ավտոբուսի վարորդի նկատմամբ․ նա հիվանդանոցում է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում բացվել է նոր, ժամանակակից լսարան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանըԿենտրոնական Իսրայելը ենթարկվել է Իրանի կողմից նոր հրթիռային հարվածի «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ուժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանՄարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՎեհափառը հրավիրվել էր Իլիա II-ի հուղարկավորությանը, սակայն նրան արգելվել է լքել երկիրը․ Պաչուաշվիլի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել Շրի Լանկան արգելել է մուտքը իրանական նավերի և ամերիկյան կործանիչների համար Hyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԲաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել Ժողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՄակրոնը կոչ է արել ԵՄ-ին վարկ տրամադրել Կիևին Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուԻրանը հայտարարել է, որ հակամարտությունից հետո կշարունակի վերահսկել Հորմուզը Անվտանգության լարվածության ֆոնին ՆԱՏՕ-ն լքում է Իրաքը Գողություն՝ Հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում. գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Վստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Սիրիային հարվածներով, եթե դրուզները ճնշման ենթարկվեն Կյանքից հեռացել է լեգենդար դերասան Չակ Նորիսը