Բրիտանիայում պայթանյութի արտադրամաս են հայտնաբերել մահապարտի տանը. ABC News
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի իշխանությունները պայթուցիկ սարքերի պատրաստման յուրատեսակ արհեստանոց են հայտնաբերել մանչեսթրցի ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչ Սալման Աբեդիի տանը, ինչի մասին հայտնել Է Միացյալ Նահանգների ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
Ինչպես նշել Է հեռուստաալիքը, իշխանությունները ենթադրյալ ահաբեկչի տանը հայտնաբերել են այնպիսի ծավալների քիմիական նյութեր, որոնք բավական են եւս մի քան պայթուցիկ սարքերի պատրաստման համար: Պաշտոնապես այս տեղեկատվությունը չի հաստատվում:
Ավելի վաղ Մանչեսթրի ոստիկանության ղեկավար Իան Հոփքինսը հայտարարել Է, որ «Մանչեսթր-Արենա» համերգային համալիրում ահաբեկչական գործողությունն «անտարակույս, կազմակերպվել Է հանցավոր ցանցի կողմից»: Հեռուստաալիքի տվյալներով՝ այժմ իշխանություններն ուժեղացրել են խմբավորման որոնումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



