Պատանի աստղեր Հակոբյանը և Սարգսյանը ոչ ոքի խաղացին
ՍՊՈՐՏԿիրիշիում տեղի ունեցավ «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի 7-րդ տուրը, որում Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը մրցում էին միմյանց դեմ:
Կարճատև պայքարից հետո կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի: 7-րդ տուրում կարևոր հաղթանակ տոնեց Կիրիլ Շևչենկոն: Իրենց մրցակիցներից ուժեղ գտնվեցին նաև Կիրիլ Շուբինը, Սերգեյ Լոբանովը և Վյաչեսլավ Զարուբիցկին:
7-րդ տուրից հետո Կիրիլ Շևչենկոն վաստակել է 5.5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արամ Հակոբյանը և Կիրիլ Շուբինը վաստակել են 5-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Սերգեյ Լոբանովը 4.5 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում, իսկ Շանթ Սարգսյանն իր ակտիվում ունի 4 միավոր և կիսում է 5-րդ հորիզոնականը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



