Մանչեսթրի մահապարտը նախնական ռազմական պատրաստությունն անցել Է Սիրիայում. Focus Online
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարած Սալման Աբեդին առնվազն երկու անգամ եղել Է Գերմանիայում, առաջին անգամ՝ 2015 թվականին, նա Սիրիայից Մեծ Բրիտանիա Է վերադարձել Մայնի Ֆրանկֆուրտով (Հեսսենի երկրամաս): Ինչպես գրում Է Focus Online ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, իսլամիստը նախնական ռազմական պատրաստությունն անցել Է արաբական հանրապետության տարածքում:
Երկրորդ անգամ Աբեդին ԳՖՀ-ում եղել Է ահաբեկչությունից չորս օր առաջ. մայիսի 22-ի երեկոյան նա Դյուսելդորֆից (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա) ինքնաթիռով մեկնել Է Մանչեսթր: Ընդ որում նրա անունը նշված չի եղել պոտենցիալ ահաբեկիչների ցուցակներում, որոնք իր տրամադրության տակ ուներ օդանավակայանը:
«Ամբողջ աշխարհի իսլամիստները միմյանց միջեւ կապ են պահպանում: Մենք պետք Է պարզենք՝ նա Հեսսենում եւ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում չի հանդիպել արդյոք մարդկանց, որոնց հետ մինչ այդ ծանոթացել Էր Սիրիայում», հրատարակությունը մեջբերում Է իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



