Սիրուշոյին նվիրված թողարկում ` НТВ հեռուստաընկերության եթերում
ՖՈՏՈНТВ հեռուստաընկերության հաղորդավար Ջոն Ուորենը Поедем, поедим! հաղորդաշարի նկարահանող խմբի հետ Երևանում է։ Նրանք Հայաստան են եկել նկարահանելու Սիրուշոյին նվիրված թողարկումը։ Ջոն Ուորենը հանդիպել է երգչուհուն և հարցազրույց վերցրել նրա «Պռեգոմեշ» հավաքածուի մասին։
Սիրուշոն Ինստագրամի սթորի բաժնում հոլովակներ է հրապարակել հարցազրույցից, որտեղ պատմում է, թե ինչպես են պատրաստվում «Պռեգոմեշ» զարդերը։ Հարցազրույցն իրականացրել են արվեստանոցում, որտեղ պատրաստվում են զարդերը։ Սիրուշոն իր ձեռքով զարդ է պատրաստել և նվիրել Ջոնին։
Հաղորդավարը նշել է, որ հիացած է աշխատանքներով։
Ի դեպ, սա Ջոն Ուորենի առաջին այցը չէ Հայաստան։ Նախորդ անգամ նրա հաղորդումը նվիրված էր Հայաստանին` որպես երկիր։





1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



