«Սիրո Երևան» ընդհանուր խորագրով ցուցահանդեսներ՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Էրեբունի-Երևանի 2797» տոնակատարության միջոցառումների շարքում Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը «Սիրո Երևան» խորագրով ցուցահանդեսի է հրավիրում արվեստասերներին։ Մոդեռն մտածողությանը հատուկ փորձարարությամբ՝ Ժամանակակից արվեստի թանգարանը համադրել է բոլորովին տարբեր ժանրերի երկու ցուցադրություն՝ Լեո Վարդանյանի «Մեդիտացիա» ցուցահանդեսը և հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հայաստան՝ Ավետյաց երկիր» խորագրով լուսանկարներ-հետազոտությունների շարքը. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Լուսանկարների թվում Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում նաև Հայաստանի նախկին մայրաքաղաքներում գտնվող և մեր օրերում արդեն վտանգված հուշարձանների լուսանկարներն են։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



