Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կոռուպցիան հո գազա՞ն չի, որ անտառ փախչի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած օրինագծերից մեկն էլ «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» ՀՀ օրենքի նախագիծն է եղել: Եթե այն ընդունվի, ապա ՀՀ–ում բարեվարքության խթանման և կոռուպցիայի կանխարգելման նպատակով հանձնաժողով կստեղծվի, որը կիրականացնի պաշտոնատար անձանց բարեվարքության խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի կրթական և կանխարգելիչ գործառույթներ:
 
Այս երկարաշունչ ձևակերպումների հանդեպ լավատեսությունը մեկ ակնթարթում անհետանում է, երբ փորձում ենք հասկանալ, թե ովքեր են ուզում մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել:
Եթե հիշողությունը մեզ չի դավաճանում, առաջին նման հանձնաժողովը, որը ստեղծվեց ՀՀ նախագահին կից, բավականին մեծ ոգևորություն առաջացրեց: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներն այնքան ոգևորված էին, որ կարծում էին, թե ուր որ է կբռնեն այն գողի ձեռքը, ով թույլ չի տալիս, որ երկիրը ծաղկի:
Հետո արդեն պարզ դարձավ, որ հասարակական սկզբունքով գործող այդ հանձնաժողովը սկսել է «ոտքի տակ ընկնել», որից հետո «պետք է»–ից սահուն անցում կատարվեց լռելու կամ փաստերը լղոզելու քաղաքականություն:
 
Դրանից հետո միջազգային տարբեր կառույցների ճնշման տակ կրկին «բացվեցին» նման հանձնաժողովներ: Իհարկե, դրանց հաշվետվություններում նաև թվեր նկարվեցին, զեկույցներ, խոստումներ եղան, բայց դրա արդյունքում ո՛չ երկիրը փրկվեց կոռուպցիայի ճիրաններից, ո՛չ էլ կոռուպցիան հանգիստ թողեց երկիրը: Եվ ամենազարմանալին այն էր, որ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում նույն այն բարձրաստիճան պաշտոնյաներն էին, ովքեր պետք է որ վերահսկեին, որ նման երևույթ չլիներ:
Հիմա էլ, երբ փաստորեն վերևներից բան դուրս չեկավ, կոռուպցիայի մակարդակի նվազեցման հարցը իշխանություններն ուզում են պայմանավորել հանրային ծառայողների կարգապահության և բարեխղճության ամրապնդման հետ:
 
Բայց Հայաստանը անծայրածիր Ռուսաստանը չէ, որ մի ծայրից մյուսը գնալու համար ժամային մի քանի գոտի փոխվի ու քնաթաթախ վիճակում մարդիկ չհասկանան, թե որը ինչպես եղավ: Մեզ մոտ բոլորը բոլորի մասին լավ գիտեն, բայց ինչպես երևում է, չեն ուզում հայի չուզողություն անել, ու իրար «թաթ կծել»: Այդ իսկ պատճառով էլ ձև են անում, թե կոռուպցիայի դեմ են պայքարում, մտքում փայփայելով այն միտքը, թե կոռուպցիան, հո գազան չի, որ անտառ փախչի: Նա դեռ կսպասի, մինչև նորերը հների կերածի մասին մոռանան, լվացած փողերը փռեն, չորանան, հետո նոր կերևա, թե ինչպես պետք է «արդյունավետ» պայքարել կոռուպցիայի դեմ:
 

Արմինե Գրիգորյան
Արտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութ