Մեծ Բրիտանիայում ձերբակալել են Մանչեսթրի ահաբեկչության գործով եւս մեկ կասկածյալի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները եւս մեկ մարդու են ձերբակալել մայիսի 22-ին Մանչեսթրում կատարված ահաբեկչության հետաքննության շրջանակներում: Այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է Մեծ Մանչեսթրի կոմսության ոստիկանությունը:
«Այսօր առավոտյան մենք մի տղամարդու ենք բերման ենթարկել Մոսս-սայիդ շրջանում: Ձերբակալումը կատարվել Է մայիսի 22-ին «Մանչեսթր Արենա»-ում իրականացված գրոհի կապակցությամբ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Կալանքի տակ գտնվող կասկածյալների ընդհանուր թիվը ութն Է:
«Մանչեսթր Արենա» ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է մայիսի լույս 23-ի գիշերը ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտից անմիջապես հետո: Պայթուցիկ սարքը գործել Է համերգասրահից դուրս՝ ճեմասրահում:
Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողության զոհ Է դարձել 22 մարդ, 75 հոգի վերքեր Է ստացել, նրանցից 23-ն օրհասական վիճակում են:
Ոստիկանությունը հայտնել Է, որ ահաբեկչությունը կատարել Է 22-ամյա Սալման Աբեդին, որը, ԶԼՄ-ների տվյալներով, ծնվել Է Մեծ Բրիտանիայում լիբիացի փախստականների ընտանիքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



