Հալեպ-2017 առաջին Էքսկուրսիոն շրջագայությանն ավելի քան 300 սիրիացիներ են մասնակցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀալեպի տարածքում մարտական գործողությունների ավարտից հետո տուրիստական տարեշրջանն Է բացել առաջին համալիր Էքսկուրսիոն շրջագայությունն աշխարհի ամենահին քաղաքում: Սիրիայի տարբեր անկյուններից ավելի քան 300 դպրոցականներ, ուսանողներ եւ թոշակառուներ դիտել են Հալեպի հին մասի հնադարյան տեսարժան վայրերը՝ Օմեյադի մզկիթը, Միջնաբերդը եւ ամֆիթատրոնը:
«Քաղաքի հին մասում տուրիստական խմբերի ուղեւորության երթուղով բացված են սննդի կետեր եւ հուշանվերների խանութներ. ներկայում Էքսկուրսիաների անցկացման հայտեր են ստացվում ներքին զբոսաշրջության գծով»,- լրագրողներին ասել Է տուրիստական ֆիրմայի սեփականատեր Սամեր Ալ Շայախը: Նա հիշեցրել Է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից աշխարհի ամենահին քաղաք ճանաչված Հալեպ նախքան պատերազմն ավելի քան յոթ միլիոն զբոսաշրջիկ Էր այցելում:
Էքսկուրսիան ավարտվել Է հնադարյան ամֆիթատրոնում երաժշտական ներկայացմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



