Շակիրան ու Ժերար Պիկեն որոշել են ամուսնանալ
ՍՊՈՐՏ«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան, ֆուտբոլիստ Ժերար Պիկեն ու երգչուհի Շակիրան արդեն 7 տարի է միասին են ապրում: Նրանք երկար ժամանակ թաքցնում էին իրենց հարաբերությունները, քանի որ մեծ տարիքային տարբերություն ունեն՝ Շակիրան Ժերարից 10 տարով մեծ է:
Elle-ը գրում է, որ քաղաքացիական ամուսնության տարիներին զույգը որդի է ունեցել՝ Միլանը: Այժմ հայտնի է դարձել, որ 7 տարի միասին ապրելուց հետո նրանք ի վերջո որոշել են ամուսնանալ: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստը:
«Հարսանիք է լինելու: Ես տեսնում եմ Շակիրային որպես իմ կին ու նա համաձայն է դրան»,- ասել է Ժերարը:
Հարսանիքի ամսաթիվն ու վայրը դեռ հայտնի չեն, սակայն զույգի մտերիմներից մեկը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ նրանք Կոլումբիայում կամուսնանան:



1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



