«Միսս ԱՊՀ» մրցույթին Հայաստանի գաղտնի մասնակցի անունը հայտնի է. Tert.am Life
ԼԱՅՖTert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ «Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնեն Արփինե Բալյանը և Մարինե Մարգարյանը։ Երրորդ մոդելի անունը գաղտնի էր պահվում։ Պարզվում է` նա Շուշան Երիցյանն է։
Մասնակցության մասին առաջին հարցազրույցը Շուշանը տվել է Tert.am Life–ին ու ասել, որ մասնակցության հրավերը ստացել է կազմակերպիչներից։
Մոդելն իր հնարավորությունները բարձր է գնահատում։ «Կարծում եմ` բոլորն էլ հաղթելու հնարավորություն ունեն։ Բնականաբար, կուզեմ, որ Հայաստանն առաջին տեղը գրավի։ Եթե մասնակցում եմ, կարծում եմ, որ հաղթելու և լավագույնը լինելու հնարավորություն ունեմ։ Եթե այդպես չկարծեի, չէի մասնակցի։ Ես ոչինչ չեմ անում ուղղակի մասնակցելու կամ ուղղակի անելու համար։ Եթե անում եմ, նպատակ եմ հետապնդում հասնել լավագույնին։ Հաղթանակի համար ամեն ինչ անելու եմ»,– ասաց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: