Ոռոգման ջրի խնայողական մոդել
ԲԼՈԳԱնի Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գյուղատնտեսական ոլորտում պետության կողմից իրականացվող գործընթացներից մեկը վերաբերում է ոռոգման ջրի սպառման արդյունավետության բարձրացմանը:
Այլ կերպ ասած իրականացվում են քայլեր, որոնց արդյունքում պետք է բացառվի ոռոգման ջրի անարդյունավետ օգտագործումը, որն էլ իր հերթին հանգեցնում է գերծախսերի:
Այդ նպատակով մշակվել և գործադիր մարմնի կողմից հավանության է արժանացել ոռոգման ջրի կառավարման հայեցակարգը:
Հայաստանի 70 գյուղերում մոտ 23 հազար հեկտար գյուղատնտեսական հողեր սովորականից երեք անգամ ավելի ոռոգման ջուր են պահանջում, ինչի արդյունքում ֆերմերները կուտակում են խոշոր պարտքեր:
Հայեցակարգով առաջարկվում է, մինչև 2019 թվականի սկիզբ ենթակառույցների վրա հաշվիչներ տեղադրել, որի տվյալները փոխանցվելու են մեկ միասնական կենտրոն:
Դրանից զատ խթանվելու է դաշտերում և այգիներում կաթիլային ոռոգման համակարգերի ստեղծումը: