Լյուքսեմբուրգի վարչապետի միասեռական ամուսինը լուսանկարվել է ՆԱՏՕ-ի առաջնորդների կանանց հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթթելի ամուսին Գոտյե Դեսթնեն Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ լուսանկարվել է դաշինքի անդամ երկրների ղեկավարների կանանց հետ միասին:
Ինչպես գրում է Euromag-ը, լուսանկարն արվել է բելգիական թագավորական ընտանիքի պալատում, որտեղ համաշխարհային առաջնորդներն ու ամուսինները մայիսի 25-ին հրավիրված են եղել ճաշի:
Ճաշին ներկա են գտնվել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը, Էմինե Էրդողանը և ուրիշներ: Ճաշից հետո նրանց հրավիրել են լուսանկարվելու: Նրանց է միացել նաև 38-ամյա Դեսթնեն:
Հիշեցնենք, որ Մեծ դքսության վարչապետ Քսավիե Բեթթելի և հայտնի բելգիացի ճարտարապետ Գոտյե Դեսթնեի պսակադրությունը կայացել է երկու տարի առաջ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



