Գրեթե կենդանի. անհավնական իրական քանդակներ` երջանիկ մանկությունից. Ֆոտոշարք
ՖՈՏՈՄանկությունը մեր կյանքի ամենալուսավոր ու վառ ժամանակահատվածներից է, որ երբեք չի մոռացվում: Ցավոք սրտի, ոչ բոլորն են ունենում անհոգ ու երջանիկ մանկություն` ոմանք ստիպված են լինում կյանքի առաջին տարիներն անցկացնել պատերազմի, սովի և աղքատության, հիվանդության պայմաններում:
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում բնակվող քանդակագործ Անժելա Միա Դե Լա Վեգան որոշել է իր ձեռքի աշխատանքների միջոցով ցույց տալ երջանիկ մանկության պահերը,- հայտնում է Bigpictur-ը:
Քանդակագործին ոգեշնչել են նրա երեխաները: Նա քանդակների միջոցով պատկերում է անհոգ աղջիկների և տղաների, որոնք խաղում, պարում և կարդում են: Քանդակները` այքան իրատեսական, բնական շարժողականությամբ ու արտահայտչականությամբ, զարդարում են տարբեր երկրների ոչ միայն այգիներն ու հրապարակները, այլ նաև առևտրի կենտրոնները և այլ վայրեր:
Աղբյուրը տեղեկացնում է, որ հատուկ ուշադրություն դարձնելով լույսի և ստվերի խաղին ու մանր դետալների մշակմանը՝ Անժելային հաջողվում է այնպիսի քանդակներ ստեղծել, որոնք ապշեցնում են իրենց կատարելությամբ ու անհավանական կենդանությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: