Քաթարում կանցկացվեն Հայաստանի օրեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաթարում Հայաստանի օրեր կանցկացվեն, իսկ Գերմանիայում շնորհանդեսի միջոցով կցուցադրվի Հայաստանի զբոսաշրջային արդյունքը: ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն շարունակում է Հայաստանի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ռազմավարությունը: Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում թույլ է, և հիմա աշխատանքներ են տարվում մեր երկրի բրենդինգի վրա: «Մենք առաջին հերթին նպատակ ունենք Հայաստանը ներկայացնելու որպես պատմամշակութային երկիր: Երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը»,– ասաց նա:
Զեյթունցյանի խոսքով` Հայաստանը աշխարհում ներկայացնելու գործիքներից մեկը կոմիտեն իրականացնում է մեդիայի միջոցով: «Մենք հրավիրում ենք տարբեր երկրների լրագրողների, բլոգերների, շրջելու Հայաստանում: Շուտով Հնդկաստանից և Ֆիլիպիններից մեդիաոլորտի ներկայացուցիչներ կայցելեն մեր երկիր»,– ասաց Զեյթունցյանը` հավելելով, որ Հայաստանը տարբեր թիրախ երկրներում ներկայացվում է շնորհանդեսների միջոցով:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



