Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլին
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Շերիֆ Իսմայիլին Եգիպտոսի Ալ Մինյա նահանգում ահաբեկիչների կողմից քրիստոնյա ուխտագնացների սպանության կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի թիրախը կրկին ղպտիքրիստոնյաներն էին, անսահման դաժանությամբ ցնցել է բոլորիս։ Մենքխստորեն դատապարտում ենք տասնյակ անմեղ կյանքեր խլած այսանմարդկային արարքը և մեր զորակցությունը վերահաստատում բարեկամԵգիպտոսին: Իմ խորին ցավակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է վարչապետի հեռագրում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



