Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են համակարգել ջանքերը Սիրիայի կարգավորման շուրջ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Սիրիայի ճգնաժամը քննարկելիս ընդգծվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում լարվածության գոտիների թուլացման Հուշագրի պրակտիկ ասպեկտների շուտափույթ կիրառման համաձայնության կարեւորությունը։ Դա թույլ կտա ամրապնդել զինադադարի ռեժիմը, բարձրացնել ժնեւյան եւ Աստանայի ձեւաչափերով միջսիրիական բանակցությունների արդյունավետությունը։ Նախագահները պայմանավորվել են այդ հարցի շուրջ տարբեր մակարդակներում մեծացնել ջանքերի համակարգումը»,-ասվում է հաղորդագրությունում։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



