Մոսուլում զոհվել է իրանցի գեներալի խորհրդականը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսուլում մարտի ժամանակ զոհվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանման ղեկավար գեներալ Քասեմ Սուլեյմանիի խորհրդականներից մեկը։ Այս մասին Associated Press-ին հայտնել է իրաքցի պաշտոնյան։
Աղբյուրի խոսքով՝ Սուլեյմանիի խորհրդական գեներալ Շաաբան Նասիրին Մոսուլում զոհված իրանցի առաջին խոշոր հրամանատարն է։ Պաշտոնյան նշել է, որ գեներալը զոհվել է ուրբաթ պայթյունի հետեւանքով՝ քաղաքի արեւմտյան մասում ահաբեկիչների հետ մարտի ժամանակ։
Սուլեյմանին ղեկավարում է «Էլ Քուդս» ստորաբաժանումը եւ Իրաքում իրանցի ռազմական խորհրդականների աշխատանքը։ Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունը շարունակվում է 2016 թվականի հոկտեմբերից։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



