Հեծանվորդին վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդին հայտնաբերեցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 8-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.30-ին Բագրատունյաց պողոտայում՝ մետրոյի «Գործարանային» կայարանի մոտակայքում, անհայտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հեծանվորդ, 1999 թ. ծնված Վլադիկ Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 22.05-ին, Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի 1-ին շենքի մոտից, վրաերթ կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Արմեն Կ.-ն, ով խոստովանական բացատրություն է տվել, որ նշված վրաերթը, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Քննությունը վարում է Երեւան քաղաքի քննչական վարչությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



