«Բարսելոնայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկե. 13 հավանական տիտղոսից 9-ը հիանալի արդյունք է
ՍՊՈՐՏԻսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց «Ալավեսին»: Կատալոնական թիմի մարզչական ղեկին վերջին հանդիպումից հետո Լուիս Էնրիկեն կիսվել է տպավորություններով.
«Ես երջանիկ եմ, քանի որ ինձ դուր է գալիս տիտղոսներ նվաճել և ուրախացնել «Բարսայի» երկրպագուներին: Դա ինձ նաև հպարտություն է տալիս:
Հեռանում եմ. այդպես ավելի լավ է իմ և ֆուտբոլիստների համար: 13 հավանական տիտղոսից 9-ը լավ արդյունք է»,- մասնագետի խոսքն է մեջբերել «Goal.com»-ը:
Հիշեցնենք, որ Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014 թվականին. թիմի հետ 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ գավաթակիր, մեկական անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



