Բրազիլացի Մաքսվելը՝ պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ
ՍՊՈՐՏԲրազիլացի պաշտպան Մաքսվելը (Մաքսվել Շերեր Կաբելինյո Անդրադե) ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
«Պարի Սեն Ժերմենի» կազմում վերջին խաղում Մաքսվելը դարձավ Ֆրանսիայի գավաթակիր:
35-ամյա խաղացողը նվաճել է իր կարիերայի 37-րդ տիտղոսը: Այդպիսով, նա պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է:
Մաքսվելը միայն փարիզյան թիմում 15 տիտղոս է նվաճել, 10-ը «Բարսելոնայի» կազմում, 6-ը՝ «Այաքսում», 5-ը՝ «Միլանում» և 1-ը «Կրուզեիրոյում»:
Մինչև Ֆրանսիայի գավաթակիր դառնալը, նա հավասար (36-ական) տիտղոս ուներ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգսի հետ:
Հարկ է նշել, որ Լիոնել Մեսսիի ակտիվում կա 32 տիտղոս, իսկ Ռոնալդուի՝ 20:
Ահա այսպիսին ստացվեց Մաքսվելի՝ վերջին խաղում նաև ՊՍԺ-ի ավագի հրաժեշտը ակումբին և առհասարակ ֆուտբոլին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



