Ստուգվելու են բոլոր գազալցակայաններն անխտիր. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
ՍՊՈՐՏԲենզագազալցակայանները ստուգելու աշխատանքները նախապատրաստական փուլում են: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Հարցին՝ ինչո՞ւ եք դժվարանում սկսել ստուգումները, նա պատասխանեց, որ չեն դժվարանում, պարզապես ստուգումներն իրականացնելու համար նախապատրաստական աշխատանքներ են հարկավոր, սարքավորումներ:
«Ավելի շատ դա ոչ թե ստուգում է լինելու, այլ՝ վերահսկողություն ճնշման ու կատարված աշխատանքի որակի վրա»,- ասաց Դ. Տոնոյանը:
Նախարարը հավաստիացրեց, որ անկողմնակալ ստուգելու են բոլորի գազաբենզալցակայանները և խախտումներ հայտնաբերվելու դեպքում դրանց աշխատանքը դադարեցվելու է՝ մինչև թերացումները չշտկվեն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



