Շրի Լանկայում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 146-ի (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇրի Լանկա կղզում ջրհեղեղի ու սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի: Ընդ որում, անհետ կորած է համարվում 112 մարդ: Այս մասին հայտնում է Korrespondent-ը:
Կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ զոհերի մեծ մասը սողանքի պատճառով է: Նա նշել է, որ շուրջ կես միլիոն մարդ լքել է տները:
Տեղացի օդերևութաբանների կարծիքով՝ սրանք վերջին 14 տարիների ընթացքում տեղացած ամենաուժեղ անձրևներն են, որոնք, ամենայն հավանականությամբ, դեռ երկար կտևեն:
Հայտնի է, որ սարսափելի աղետի հետևանքները վերացնելու համար Շրի Լանկան խնդրել է ՄԱԿ-ի և Հարավային Ասիայի երկրների աջակցությունը:






1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



