Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակն ստացել Է Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը
ՄՇԱԿՈՒՅԹԿաննի կինոփառատոնի 2017 թվականի գլխավոր մրցանակն ստացել Է շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի «Քառակուսի» ֆիլմը:
«Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկրի անունը հայտարարվել Է մայիսի 28-ին 70-րդ փառատոնի փակման արարողությանը:
Կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Կլաս Բանգը, Էլիզաբեթ Մոսսը, Դոմինիկ Ուեսթը եւ Թերրի Նոտարին:
Տղամարդու լավագույն դերի համար մրցանակն ստացել Է ամերիկացի դերասան Հոակին Ֆենիքսը, որը խաղացել Է Լինն Ռեմսիի «Դու երբեք այստեղ չես եղել» ժապավենում:
Լավագույն դերասանուհի Է ճանաչվել Դիանա Կրյուգերը Ֆաթիհա Ակիինի «Ոչ մի տեղից» ֆիլմի համար:
Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Ատելություն» կինոնկարն արժանացել Է ժյուրիի հատուկ մրցանակին:
Կաննի 70-րդ կինոփառատոնն անցկացվել Է մայիսի 17-ից մինչեւ 28-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



