Երևան, 19.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի և Արցախի զինված ուժերում 2017թ. զոհվել է 26 զինծառայող. նրանց կեսից ավելին՝ ոչ հակառակորդի կրակոցից

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Tert.am-ը գրում է.

2017 թվականի ընթացքում (հունվարի 1-ից մինչև մայիսի 28-ը ներառյալ) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ 

Նշված ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ զինված ուժերում եղել է 26 զոհ։ Հակառակորդի կրակոցից զոհվել է 12 զինծառայող կամ ընդհանուր զոհերի 46%-ը։

Մյուս 14 զինծառայողները (ընդհանուր զոհերի 54%-ը) մահացել են տարբեր պատճառներով։ Ըստ հարուցված քրեական գործերի՝ 4 զինծառայողի հասցրել են ինքնասպանության, 4 զինծառայող մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, 3 զինծառայող մահացել է մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հետևանքով, 2 զինծառայող մահացել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով, մեկ զինծառայող մահացել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով:

2017թ. ՀՀ և ԱՀ զինված ուժերում զոհերի թիվը



Արցախի և ՀՀ պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, 2017 թվականին մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Արցախի Հանրապետությունում՝ 19 զոհ, ՀՀ զինված ուժերում գրանցվել է 7 զոհ։



Արցախի Հանրապետությունում զոհված 19 զինծառայողից 11-ը (կամ 58%–ը) զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Մնացած 8-ը (42%-ը) մահացել է տարբեր պատճառներով. 3-ը ջրահեղձ է եղել, մեկը ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք է հասցրել իր զենքից, 2–ը զոհվել է չպարզված հանգամանքներում, 1-ը թունավորվել է շմոլ գազից, մեկը ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով։

2017թ. Արցախի Հանրապետության զինված ուժերում զոհերի թիվը



Տվյալների ուսումնասիրությունից մեկ այլ ուշագրավ հանգամանք է պարզ դառնում. ՀՀ զինված ուժերում 2017թ. զինծառայողների մահվան 7 դեպքերից միայն մեկի պարագայում է զինծառայողը զոհվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Մյուս վեցի դեպքում պատճառներն այլ են. մեկ զինծառայող ինքնասպան է եղել, մեկը մահացել է ավտոպատահարից (ՊՆ-ին պատկանող բուլդոզերը ձորն էր գլորվել), մեկ զինծառայող մահացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մեկը սպանվել է ծառայակցի կողմից, մեկ զինծառայող մահացել է կզակի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումից, հանգամանքները դեռ հայտնի չեն, մեկն էլ, ըստ նախնական տվյալների, ինքնասպան է եղել։ 

2017թ. ՀՀ զինված ուժերում զոհերի թիվը



2017թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում զոհված 26 զինծառայողների մեծամասնությունը ժամկետային զինծառայողներ են՝ 16–ը (64%), մնացած 10-ը պայմանագրայիններ են (36%)։    



Զինծառայողներ Լեռնիկ ՕսյանիԱրշակ Արշակյանի և Գոռ Խուդինյանի մահվան հանգամանքների մասին տեղեկություն ստանալու համար Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե, սակայն Քննչական կոմիտեն մերժել էր տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով «Կոնկրետ զինծառայողների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը կարող է տրամադրվել տուժողի կամ տուժողի իրավահաջորդի գիտությամբ՝ տեղեկատվություն տրամադրելու մասին նրա դիմումը կամ դրա պատճեն ներկայացնելու դեպքում»:

Չնայած տվյալ պատասխանին, այնուհանդերձ Քննչական կոմիտեն մյուս   զինծառայողների մահվան հանգամանքների, ստացած վիրավորումների և հարուցված քրեական գործերի մասին պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել: 

2017 թվականին զոհված կամ մահացած զինծառայողներն են.

Գարիկ Վարդանյան

1996թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայողը մահացել է հունվարի 15-ին հոսպիտալում:

Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ 31.12.2016թ. հարուցվել էր քրեական գործ:

Արայիկ Սարգսյան

1995 թ., պայմանագրային զինծառայող: Հունվարի 16-ին զորամասերից մեկի պահպանության տեղամասում, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել: Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ զինծառայողը մահացել էր ծառայակցի կողմից արձակված կրակոցից: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ծառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Անդրանիկ Մուսիկյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Հունվարի 18-ին, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից է զոհվել: Հունվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի կայքը տեղեկացրեց, որ զինծառայողը զոհվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Կարեն Ուլուբաբյան

1995թ., պայմանագրային զինծառայող, հունվարի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել: Ըստ ՊԲ հաղորդագրության՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել հակառակորդի կողմից:

Շավարշ Գալստյան

1997թ.,պարտադիր ժամկետային զինծառայող: Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայողի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:

Գոռ Գարեգինյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Փետրվարի 6-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով  մահացու վիրավորում էր ստացել:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:

Գեղամ Մանուկյան

1979թ., պայմանագրային զինծառայող: Փետրվարի 8-ին  հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացու վիրավորում է ստացել: Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքերի առթիվ: 

Գարեգին Մինասյան

Պայմանագրային զինծառայող: Մահացել է փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս բուլդոզերի շրջվելու հետևանքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով(Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ: 

Գարեգին Արգամանյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Փետրվարի 17-ին, ՊԲ զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից է մահացել:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Լեռնիկ Օսյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Փետրվարի 18-ին, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել:

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Գոռ Խուդինյան

1991թ., պայմանագրային զինծառայող: Փետրվարի 23-ին, զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տվյալ պահին չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել:

ՔԿ-ի երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Նվեր Բաբաջանյան

1980թ.,պայմանագրային զինծառայող, մարտի 1-ին շփման գծի բեկորային մահացու վիրավորում է ստացել: Ըստ ԱՀ ՊԲ հաղորդագրության՝ հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության հետևանքով բեկորային մահացու վիրավորում է ստացել:

Արտակ Ռաֆայելյան

1997թ.,պարտադիր ժամկետային զինծառայող: Մարտի 28-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել: Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Գոռ Հովհաննիսյան

1993թ., պայմանագրային զինծառայող: Ըստ ՊԲ հաղորդագրության՝ զինծառայողը զոհվել է մարտի 31-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով:

Նարեկ Հակոբյան

1986թ., պայմանագրային զինծառայող: Ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ Վայքի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից ստանալու հետևանքով է զոհվել: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով`  զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Նարեկ Հարությունյան

1997թ. ծնված ժամկետային զինծառայող, ապրիլի 24-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստանալու հետևանքով է զոհվել: Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:

Կարեն Ավետիսյան

1998թ., ժամկետային զինծառայող: Ապրիլի 25-ին մահացու հրազենային վնասվածք ստանալու հետևանքով է զոհվել: Նույն օրը երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան գործով, ձեռք բերված ապացույցների հիման վրա, մեղադրանքներ են առաջադրվել ժամկետային երեք զինծառայողների:

Մհեր Արզումանյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Ապրիլի 28-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Ռուբեն Բարսեղյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ է եղել:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Ռաֆայել Բիշարյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ է եղել:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Ռուբեն Մնացականյան  

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող,  մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ է եղել:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Գագիկ Մեսրոպյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ: Մայիսի 10-ի առավոտյան ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել և զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նախնական տվյալներով՝ Գ.Մեսրոպյանը վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Արշակ Արշակյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ: Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է  Արշակ Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Գրիշա Կարապետյան

1997թ.,պայմանագրային զինծառայող: Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանը:  ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Կարեն Դանիելյան

1996թ., պարտադիր ժամկետային  զինծառայող, մայիսի 20-ին  ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել :

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Արմեն Հարությունյան

1996թ., պայմանագրային զինծառայող: Մայիսի 26-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել:

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև ԻրանըԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվումԻսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունումՆրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը ՌԴ զինվшծ ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձшկում. կա զnհ և վիրավnրներ Ուկրաինայի ռшզմական ծախսերը գերազանցել են երկրի բյուջեն՝ ավելի քան երկու անգամ Կրшկոցներ՝ Երևանում․ կա զnհ և վիրավnր ԱԱ-2026. Անգլիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային և զբաղեցրեց 3-րդ տեղը Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ