Oրվա բաղադրատոմս . Շոկոլադե տորթ-պաղպաղակ
ՖՈՏՈԲաղադրիչներ
- պաղպաղակ - 500 գր
- թխվածքաբլիթ - 200 գր (շոկոլադե)
- կարագ - 50-70 գր
- նուշ - ըստ ճաշակի (կամ պնդուկ)
- Ջնարակի համար՝
- կակաո - 100 գր (կամ շոկոլադ)
- խտացրած կաթ - 100 գր
- շաքարավազ - 1 ճ/գդ
- վանիլին - 2 պտղունց
- կարագ - 1 ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Թխվածքաբլիթները բլենդերով մանրացնում ենք: Կարագը հալեցնում ենք, լցնում թխվածքաբլիթների վրա և խառնում ենք:
Զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ, ձեռքերով տարածում և 20 րոպեով տեղափոխում սառնարան:
- Լցնում ենք պաղպաղակն ու հավասարեցնում: 2-4 ժամով տեղափոխում ենք սառցախցիկ:

- Պատրաստում ենք ջնարակը: Կակաոն, շաքարավազը խառնում ենք, ավելացնում խտացրած կաթը: Դնում ենք կրակին և անընդհատ խառնելով՝ ավելացնում կարագն ու վանիլինը: Ջնարակը լցնում ենք պաղպաղակի վրա և տարածում: Կրկին 30-40 րոպեով տեղափոխում ենք սառցախցիկ:

- Մատուցելուց առաջ պաղպաղակի վրա մանրացրած նուշ կամ պնդուկ ենք լցնում:

- Ահա և վերջ:

1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



