«Ես ամեն ինչ տեսա». Ջամալան առաջին անգամ մեկնաբանել է «Եվրատեսիլ 2017»-ի «մերկ» միջադեպը
ՖՈՏՈ«Եվրատեսիլ 2017»-ի ամենաաղմկահարույց միջադեպերից մեկը երգչուհի Ջամալայի ելույթի ընթացքում կատարվեց: Ավստրալիայի դրոշով փաթաթված տղամարդը բեմ բարձրացավ ու մերկացրեք հետույքը: Հետագայում պարզվեց, որ երիտասարդը ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկն է, որը հայտնի է իր անկանխատեսելի ու աղմկահարույց պահվածքով։ Վիտալին համբուրել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետույքը, փորձել է համբուրել դերասան Բրեդ Փիթին և մոդել Ջիջի Հադիդին։ Այժմ առաջին անգամ Ջամալան մեկնաբանել է այդ միջադեպը.
«Ես ամեն ինչ տեսա: Ավելին ասեմ՝ նա ավելի շատ վախեցավ, քանի որ ինձ համար միևնույն էր: Ես շարունակում էի երգել իմ երգն ու տարածել այն հաղորդագրությունը, որն անհրաժեշտ էր: Ինձ թվում է՝ նա չհասկացավ, թե ես ինչու չվախեցա: Ես պարզապես կատարում էի իմ աշխատանքը: Դա երգի պրեմիերան էր, իմ աշխատանքն էր»,- Светской жизни-ին տված հարցազրույցում ասել է Ջամալան:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2017»-ին հետույքը մերկացնելու համար Սեդյուկն այլևս իրավունք չունի դուրս գալ Կիևի սահմաններից: Նա հանձնել է անձնագիրն ու անձը հաստատող բոլոր փաստաթղթերը: