Ռուֆինո Տամայոյի նկարը Sotheby's-ում վաճառվել է 4,3 մլն դոլարով
ՄՇԱԿՈՒՅԹՄեքսիկացի նկարիչ, սյուրռեալիստական ազդեցությամբ մոդեռնիստ Ռուֆինո Տամայոյի «The Bird Charmer» կտավը Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է 4,3մլն դոլարով։
Ինչպես հայտնել է աճուրդի տունը, կտավը նկարչի գործունեության ամենակարևոր ժամանակաշրջանն է ներկայացնում։ Այն նկարվել է 1945թ․-ի «մութ ժամանակներում», սակայն նկարի քնարական, լավատեսական մոտեցումները ցույց են տալիս Տամայոյի հույսը ապագայի նկատմամբ։
Այս աճուրդը նոր ռեկորդ չսահմանեց Տամայոյի աշխատանքների վաճառքում․2008թ․-ին նրա նկարներից մեկը վաճառվել էր 7,2մլն դոլարով։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



