Մարկո Ռոյսը չի խաղա մի քանի ամիս
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիային» կիսապաշտպան Մարկո Ռոյսը բուժզննում է անցել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում ստացած ծնկի վնասվածքից հետո: Գերմանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձեւ կապանների մասնակցի պատռվածք:
«Բորուսիայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռոյսը չի խաղա մի քանի ամիս, սակայն նրա վերականգնման ստույգ ժամկետները չեն նշվում:
Բեռլինում կայացած եզրափակիչում կիսապաշտպանը փոխարինվել էր ընդմիջմանը, իսկ «Բորուսիան» հաղթել էր 2:1 հաշվով եւ չորրորդ անգամ հռչակվել Գերմանիայի գավաթակիր: Նախորդ 3 տարիներին դորտմունդցիները պարտություն էին կրել Գերմանիայի Գավաթի եզրափակիչում:
Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսը վնասվածքի պատճառով բաց է թողել ԱԱ-2014-ն ու Եվրո-2016-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



