Հեռոստացույցից առաջացող հնարավոր վնասները երեխայի համար
ՖՈՏՈՄեր ժամանակներում երեխաները օրվա մեծամասնությունն անց են կացնում հեռուստացույցի դիմաց: Մասնագետները պնդում են, որ հեռուստացույցը վատ է անդրադառնում երեխաների հոգեկան ներաշխարհի եւ վարքագծի վրա:
Գիտնականները ԱՄՆ տարբեր քաղաքների 3000-ից ավելի կանանց շրջանում հարցումներ են անցկացրել, որոնց երեխաները 1998-2000թթ. երեք տարեկան են եղել: Ուսումնասիրության ընթացքում հարցվածների երեխաների մեծ մասը ամեն օր հեռուստացույց էր նայում, օրական միջինը` 3 ժամ, իսկ հեռուստացույցը առնվազն 5 ժամ միացրած էր լինում:
Վերլուծելով մի քանի հանգամանքներ` մայրերի հակվածությունը դեպրեսիաների նկատմամբ, քաղաքի կրիմինալ հատվածներում տիրող կյանքը, գիտնականները եկել են այն եզրակացության, որ ոչ միայն հեռուստացույց նայելն է վնասակար, այլեւ հեռուստացույցի` պարզապես միացրած վիճակում լինելը: Երեխան դրանից նյարդային է դառնում, կռվարար եւ ջղային:
Ամեն առիթով երեխան ոչ միայն լաց է լինում, այլեւ դադարում է լսել ծնողներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: