Թաիլանդում 50 մարդ է ձերբակալվել ռազմական հոսպիտալում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈստիկանությունը շարունակում է հետաքննել մայիսի 22-ին Բանգկոկի ռազմական հոսպիտալում տեղի ունեցած պայթյունը։ Արդեն ձերբակալվել են մոտ 50 կասկածյալներ, հայտնել է Թաիլանդի փոխվարչապետ Պրավիտ Վոնդսուվանը, փոխանցւոմ է «Սինհուան»։
Փոխվարչապետի խոսքով ձերբակալվածների շարքերում կան նաեւ հոսպիտալի աշխատակիցներ։ Իրավապահները հարցաքննում են նրանց։ Փոխվարչապետը հրաժարվել է մեկնաբանել այս գործում քաղաքական դրդապատճառների առկայությունը։
Թաիլանդական լրատվամիջոցների փոխանցմամբ ոստիկանությունը կասկածներ ունի, որ պայթյունին առնչություն են ունեցել երեք նախկին սպաներ։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Բանգկոկի զինվորական հոսպիտալում պայթյուն էր որոտացել, որի հետեւանքով 25 մարդ էր տուժել։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



