Իգուաին. Եկել է Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու ժամանակը
ՍՊՈՐՏԹուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք հանդիպման մասին:
«Եկել է Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու ժամանակը: Հուսով ենք` մեր սպասումները կպարգևատրվեն հաղթանակով: Անչափ դժվար հանդիպում է լինելու: «Ռեալը» սովոր է այսպիսի հանդիպումների, մոտ 7 տարի հանդես եմ եկել «արքայական ակումբում» և դա շատ լավ գիտեմ:
Հուսով եմ, որ կհաղթենք, այդ ժամանակ կարևոր չի լինի, թե ով գոլ կխփի»,- Իգուաինի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն` հղում անելով «Mediaset»-ին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 3-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



