Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երկու Նոր կյանք, երկուսն էլ համայնք. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է Հայաստանում երկու Նոր կյանք անունով համայնք լինելու հանգամանքը շատերին է զարմացրել: Զարմացնելուց բացի նաև դարձել է թյուրիմացությունների պատճառ: Եվ նույնիսկ եղել են դեպքեր, երբ մի համայնքում տեղի ունեցած դեպքի մասին պարզաբանում ստանալու համար դիմել են մյուս համայնքի ղեկավարին և հակառակը:

Տարբեր մարզերում գտնվող, բայց նույն անունը կրող երկու համայնքների միջև հեռավորությունը 150 կմ է և գուցե այդ պատճառով է, որ համայնքների ղեկավարների միջև առանձնապես կապ չկա, բայց, կարծես թե, երկուսում էլ կյանքն իսկապես ուրախ է:

Առ ի տեղեկություն նշենք, որ նրանցից մեկը գտնվում է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, որի ղեկավարը Արա Սուքիասյանն է: Մյուսը գտնվում է Արարատի մարզում, որի ղեկավարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանն է:

Շիրակի մարզի Նոր կյանքը նախկինում այլ անուններ էլ է ունեցել՝ Շոթա, Ծմբաքար և այլն, բայց հետո անվանափոխվել է Մաչթլի, ապա դարձել Նոր կյանք:

Շիրակի մարզի Նոր կյանքի համայնքապետ Արա Սուքիասյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ թեև երկրի երեք նախագահների օրոք էլ նույն պաշտոնն է զբաղեցրել, ու գրեթե Հայաստանի անկախության տարիքի չափով համայնքը ղեկավարելու փորձ ու ստաժ ունի, սակայն երբեք էլ որևէ կուսակցության անդամ չի եղել, քանի որ իր համար կարևորը համայնքի բնակիչն է իր հոգսով, ոչ թե կուսակցական պատկանելությունը:

Այս տարի 16 շրջանավարտ է եղել, իսկ սեպտեմբերին առաջին դասարան կհաճախի 26 աշակերտ: Գյուղի նորություններն այսքանով չեն ավարտվում: Չորս տարի առաջ եթե համայքնում խմելու ջրագիծ ունենալը շռայլություն էր համարվում, ապա այսօր արդեն հարցն ամբողջությամբ լուծված է, ու բոլորն անխտիր խմելու ջուր ունեն:

«16 կմ խմելու ջրի ներքին ցանց է անց կացվել, կառուցվել են դիտահորեր և հիմա մեր գյուղում շուրջօրյա ջրքամատակարում կա: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր կանգնեցին մեր կողքին և օգնեցին, որ հարցը լուծվի: Եթե գյուղում ջուր չլինի, ապա այդ գյուղը չի կարող երկար հարատևել»,– ասաց Ա. Սուքիասյանը:

Չնայած խմելու ջուր կա, բայց ոռոգման ջրի հարցը երկար տարիներ է չի լուծվում: Բոլոր նոր նշանակված մարզպետները գալիս խոստանում են հարցը լուծել, սակայն հետո հարցի մասին «մոռանում» են: Արթիկի ջրամբարը, որը 1996 թ–ին է փլուզվել, մինչ օրս կիսակառույց է: 1998–ին շինմոնտաժային աշխատանքների վրա ծախսված 1 մլն դոլարը փաստորեն ջուրն է ընկել, քանի որ արդեն մոտ քսան տարի է սայլը տեղից չի շարժվում, եղածն էլ կամաց–կամաց փոշիանում է: «Թեև այդտեղ քիչ աշխատանքներ են մնացել, սակայն ջրամբարը այդպես էլ կիսակառույց է մնացել: Այն գտնվում է մեր վարչական տարածքում մոտ 100 հեկտար լավագույն վարելահողերի վրա: Եվ ստացվում է, որ այդ բերրի հողերն էլ կորցրեցինք, ջրամբար էլ չունեցանք: Այդ ջրամբարը կարող էր շուրջ 5 համայնքի ոռոգման ջրով մատակարարել: Այն և՛ կյանք է, և՛ աշխատատեղ է, և՛ ապրուստի միջոց է, և՛ արտագաղթի ճանապարհը փակելու միջոց է, բայց ոչ մի լուծում չի տրվում»,– ասում է համայքնի ղեկավարը:

Սակայն նշվածը չի խանգտարում, որ համայնքում դեմոգրաֆիական տխուր պատկերը փոխվի դրականի: Այստեղ տարեց–տարի ծնունդների թիվն աճում է, իսկ մահվան ցուցանիշները նվազում, բայց եթե համայնքների խոշորացում լինի, համայնքապետի կարծիքով իրենց գյուղն էլ արտագաղթողների թվով կհասնի մյուսներին: Սա հարց է, որը մտահոգում է ոչ միայն նրան, այլ՝ բոլորին:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում