Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

10 րոպե տևողությամբ կարկուտը 700 հա–ին 50%–ի վնաս է պատճառել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երկու օր առաջ Արագածոտնի մարզի Արտենի գյուղում ուժեղ կարկուտ էր տեղացել, այն էլ մեկ օրվա մեջ երկու անգամ՝ 30 րոպե ընդմիջմամբ: Առաջինը բավական թեթև էր, երկրորդը՝ մոտ տասը րոպե տևողությամբ, ավելի ուժգին ու նաև քամու ուղեկցությամբ: Տեղացած կարկուտի՝ գյուղին հասցված վնասի մակերեսը նախնական հաշվարկներով 700 հա տարածք է կազմում: Հասցված վնասը հասնում է 50%–ի: Այս մասին Past.am-ին տեղեկացրեց Արտենիի համայնքապետ Գեղամ Խլղաթյանը:
 
«Հանձնաժողովը դեռևս աշխատում է դաշտում վնասի չափը պարզելու համար: Հասցված վնասի գումարային հաշվարկը մարզպետարանն է անելու: Մենք տեղում հանձնաժողովի հետ միասին վնասի՝ տոկոսային հարաբերությամբ ֆիզիկական չափերն ենք ճշտում: Կարկուտը եկել է 700 հա տարածքի վրա, վնասվել են պտղատու և խաղողի այգիներ: Պտղատու այգիներից տուժել են ծիրանի, խնձորի, սալորի ծառերը»,– նշեց գյուղապետը հեռախոսազրույցում:
 
 
Հարցին, թե՝ կարկուտից գյուղի քանի՞ տնտեսություն է վնաս կրել, Խլղաթյանը պատասխանեց, որ դա պարզ կլինի միայն երեկոյան: Դիտարկմանը, թե փոխհատուցման ակնկալիք կա՞ և առհասարակ նման դեպքերում ինչպիսի՞ աջակցություն է հասնում՝ համայքնապետը պատասխանեց, որ իրենք հիմա իրենց աշխատանքն են անում, իրենց պարտականությունը վնասները հաշվարկելն ու մարզպետարանին ներկայացնելն է: Իսկ աջակցության մասով էլ ավելացրեց, որ եղել են տարիներ, երբ վնասի չափը մեծ է եղել և փոխհատուցել են, սակայն այս դեպքը դրանց չի վերաբերում: Եվ չնայած, որ կրած վնասների թիվը մեծ է, այնուամենայնիվ, իրենց ունեցած փորձի հիման վրա նշեց, որ այս դեպքերում փոխհատուցում չի լինում:
 
Վերջինս նաև նշեց, որ թեև սա տարերային աղետ է գյուղացիների համար, սակայն վերջիններս տրամադրված մշակում են, բոստան են դնում: Սա այն դեպքում, երբ ըստ գյուղապետի՝ գյուղացիների 90 տոկոսը վարկ ունի և այգեգործությունը հենց վարկի միջոցներով են իրականացրել:
 
Հարցին, թե գյուղում եղած կարկտակայաններն այդ օրը չե՞ն գործել՝ Խլղաթյանը պատասխանեց, որ գյուղում երկուսն ունեն, սակայն հենց կարկտակայաններ տեղադրելիս, դրանց տեխնիկական անձնագրերում ասված է, որ ինտենսիվ կարկուտի դեպքում արդյունավետության տոկոսը շատ քիչ է:
 
«Այդ օրը երկու կարկուտ է եղել կես ժամ ընդմիջմամբ: Առաջին կարկուտի ժամանակ կարկտակայանները աշխատեցին, բավականին փափուկ ու նորմալ էր: Երկրորդն արդեն շատ ավելի ինտենսիվ էր և քամու ուղեկցությամբ»,– հավելեց նա:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձ