Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եվրոպայի չծնող արգանդի ապագան ուրիշնե՞րն են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեծ Յոթնյակի գագաթնաժողովին մասնակցող ամենահարուստ, զարգացած երկրների յոթ առաջնորդներից չորս եվրոպացիներն ու Ճապոնիայի վարչապետը չունեն իրենց բիոլոգիական երեխաները՝ գրում է Washington Post թերթը, բոլորովին նոր լույսի տակ դիտարկելով հատկապես Եվրոպայում առկա դեմոգրաֆիական պատկերը և նկատելով, որ, ասես, իրենց առաջնորդներին հետևելով՝ եվրոպացիները դադարել են ծնել:
 
Իսկապես. Գերմանիայի կանցլեր, կրթությամբ ֆիզիկոս Անգելա Մերկելը, որ երկրորդ անգամ է ամուսնացել իր ներկայի ամուսնու՝ Յոահիմ Զաուերի հետ, նրա հետ ընդհանուր երեխաներ չունի, թեպետ գերմանացիներից Mutti՝ մայրիկ անունն է ստացել:
 
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որ մասնագիտությամբ աշխարհագրագետ է, 61 տարեկան, նույնպես երեխաներ չունի, չնայած՝ դեռ ութսունականներին է ամուսնացել բանկային գործի մասնագետ Ֆիլիպ Մեյի հետ: Ֆրանսիայի երիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը, որ ամուսնացած է իրենից 24 տարով մեծ նախկին ուսուցչուհու հետ, նույնպես երեխաներ չունի և հոգ է տանում բացառապես կնոջ երեք երեխաների ու նրա թոռնիկների համար:
 
Գուցե իտալացիների դեպքում մի քիչ արտասովոր թվա, բայց Իտալիայի 63–ամյա վարչապետ Պաոլո Ջենտիլոնին նույնպես անպտուղների շարքում է: Մյուս կողմից էլ՝ ազնվական հռոմեական ընտանիքից սերող ու մասնագիտությամբ լրագրող վարչապետն այնքան տարբեր է իր տաքարյուն հայրենակիցներից, որ նրան պարոն Սառնություն են կոչում:
Դա՞ է նրա անժառանգ լինելու պատճառը, թե՝ բիոլոգիան, չենք կարող ասել, բայց փաստ է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն էլ է համալրել իր եվրոպացի «անպտուղ» գործընկերների շարքերը: Աբեն էլ երեխաներ չունի, և ինչպես Ճապոնիայում են սիրում կատակել՝ հենց դրա համար էլ կրկնակի ամուր ճապոնական նյարդեր ունի:
Այդ դեպքում ով ասես, ամուր նյարդեր կունենա՝ հակադարձում են Հյուիսային Ամերիկայում, ինչ–որ առումով նույնիսկ հպարտանալով, որ Մեծ Յոթնյակում միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է հինգ, իսկ Կանադայի վարչապետ Տրյուդոն՝ երեք զավակների հայր:
 
Ուղիղն ասած՝ հպարտանալու բան է: Հատկապես այն դեպքում, երբ Եվրոպան գնալով ծերանում է, իսկ առկա միգրացիայի պայմաններում յուրաքանչյուր եվրոպացի կնոջը հազիվ մի երեխա է բաժին ընկնում: Այս պարագայում անհնար է Washington Post–ի նման չտագնապել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի խոսքերը հիշելով, որն իր հայրենակիցներին, այսպես ասած, Եվրոպայի soft power–ը՝ փափուկ ուժն էր դիտարկել:
 
«Դիմում եմ Եվրոպայում բնակվող մեր եղբայրներին. այն երկիրը, որտեղ հիմա ապրում և աշխատում եք, ձեր նոր հայրենիքն է: Ավելի շատ սատար կանգնեք իրար, ավելի շատ գործ հիմնեք, ձեր երեխաներին ավելի լավ դպրոցներ տարեք: Ձեր ընտանիքներն ավելի լավ տեղերում բնակեցրեք, ապրեք ամենալավ տներում, վարեք ամենալավ ավտոմեքենաները: Ունեցեք ոչ թե 3, այլ 5 երեխա, քանի որ Եվրոպայի ապագան դուք եք»,– ասել էր Էրդողանը…
 
 
Գոհար Սիմոնյան
Եթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկ