Կալիֆոռնիայի 24-ամյա բնակչուհի Քելին Հեյվելը կշռում էր 165 կգ ու բժիշկները նրա մոտ ախտորոշեցին ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ, որը առաջացնում է անպտղաբերություն և քաշի ավելացում։ Ավելին, բժիշկները նրան զգուշացրել են, որ հղիանալու հավանականությունը շատ քիչ է։
Սակայն Քելլին վճռական էր՝ պետք է անպայման մայր դառնալ, ուստի սկսել է նիհարելու գործընթացը։ Նա նիհարել է 90 կգ՝ սահմանափակելով շաքարավազի օգտագործումը, ու շաբաթը 25 օր այցելել է մարզասրահ։ Ամուսինը տեսնելով կնոջ ոգևորվածությունը, նույնպես հետևել է Քելիի օրինակին և նիհարել է 55 կգ։
Զույգը միասին նիհարել են 145 կգ, որի արդյունքում հասել է ցանկալիին՝ նրանք երեխա են ունեցել։