Կանադայում սիրահարների փոխադրող օդապարիկը մխրճվել Է ծառերի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿանադայում երիտասարդն աղջկան առաջարկություն Է արել օդապարիկում, որը դրանից հետո ընկել Է ծառերի վրա: Իջնելու պահին նկարահանված տեսահոլովակին ուշադրություն Է դարձրել Mashable պորտալը:
Միջադեպը տեղի Է ունեցել Էդմոնտոն քաղաքում: Տեսագրության մեջ երեւում Է, թե ինչպես Է օդապարիկը մեծ արագությամբ թռչում եւ մխրճվում ծառերի մեջ: Դրանից հետո օդաչուին հաջողվում Է այն նստեցնել դաշտում:
Տեսագրության հերոսներն են Քրիստին Փիթերսը եւ Սթիվեն Մարտինը: WTOL 11 ալիքին տված հարցազրույցում Փիթերսը պատմել Է, որ վաղուց Էր երազում օդապարիկով երկինք բարձրանալ: Մարտինը կատարել Է նրա ցանկությունը եւ նրան առաջարկություն արել:
Դրանից հետո նրանք սկսել են արագորեն իջնել, օդաչուն նրանց խնդրել Է ամուր բռնվել:
«Մենք դեռ գետնից մոտավորապես 12 մետր բարձրության վրա Էինք, եւ հանկարծ ամեն ինչ սկսեց ցնցվել, մենք լսեցինք, թե ինչպես են կոտրվում ճյուղերը եւ հայտնվեցինք ծառի վրա»,- պատմում Է աղջիկը: Մարտինի խոսքով՝ ի վերջո ոչ ոք չի տուժել: Երիտասարդը հավելել Է, թե նույնիսկ ուրախ Է իրենց գլխին եկած արկածի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



