Երևանում կտեղադրվի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի հուշատախտակը
ՄՇԱԿՈՒՅԹԵրևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել մայրաքաղաքի Նալբանդյան փողոց հ.9 հասցեում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Լենդրուշ Խուրշուդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավագանու մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի՝ h. 65 և հ. 56 տնատիրություններից մինչև հ. 152 և հ. 175/4 տնատիրություններ տանող ճանապարհահատվածը Նորքի փողոց վերանվանելու մասին որոշման նախագծին։
Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



