Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Անցնող շաբաթը հագեցած էր բազմաթիվ հետաքրքիրհասարակական-քաղաքական իրադարձություններով, որոնք արձանագրվեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացավ վազք-մարաթոն՝ «Վազել հանուն հիշողության» նշանաբանով: Թեթև ատլետիկայի եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հովանու ներքո կազմակերպված մրցույթին մասնակցեցին մարաթոնների Ֆրանսիայի բազմակի չեմպիոն  Էլոդի Նորմանդը, սամբոյի Եվրոպայի և Ֆրանսիայի  եռակի չեմպիոն Արայիկ Մարգարյանը, էքստրեմ-սպորտսմեն Արա Խաչատրյանը , «Վազել հանուն հիշողության» կազմակերպության և Մարսելի սպորտային մի շարք կազմակերպութունների ավելի քան 500 վազորդներ` մարզահագուստներին կրելով «ոչ ցեղասպանության ժխտողականությանը» ուղերձը:

Աթենքի հեղինակավոր «Մեղարո Մուսիկիս» համերգասրահում հոկտեմբերի 4-ին կայացավ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը: Այն իրականացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի` Հունաստանի միջոցառումները համակարգող հանձնաժողովի հովանու ներքո` Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի համերգասրահի կազմակերպմամբ ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Երգչախումբը հանդիսատեսին ներկայացրեց Կոմիտասի, Հալաջյանի, Շնիտկեի, Բարբերի ստեղծագործություններից, ինչպես նաև հայ կական ժողովրդական երգերի անզուգական կատարումներ` Ռոբերտ Մլքեյանի մշակմամբ:

Իսկ ահա Լեհաստանի Լյուբլին քաղաքի պետական թանգարանի մեծ սրահում հոկտեմբերի 2-ին կայացավ վաստակավոր կոլեկտիվ, պետական մրցանակի դափնեկիր Կոմիտասի անվան Ազգային լարային քառյակի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Քառյակի կատարումներով հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Մոցարտի, Չայկովսկու, Շումանի, լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Կանադայի Նյու Բրունսվիք նահանգի Մոնկտոն քաղաքում էլ կայացավ 6-րդ հայկական փառատոնը: Այն մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմամբ, որի շրջանակներում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն ու Մոնկտոնի քաղաքապետ Ժորժ ԼեԲլանկը բացեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը և տնկեցին իշատակի ծառը: Փառատոնի օրերին Մոնկտոնի համալսարանում կայացավ նաև միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ հանցագործությունները» խորագրով: 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունից եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշներին ծանոթանալուց հետո  խոստովանեց, որ հոգին տակնուվրա է եղել, և լսած պատմություններից ինքը ցնցվել է: Անդրադառնալով Մերձավոր Արե ւելքում տեղի ունեցող իրադարձություններին` Դեզիրը նշեց. «Մարդկությունը չկարողացավ դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից, եւ այսօր տեղի է  ունենում այն, ինչ տեղի է ունենում: Հենց այս պատճառով հիշողությունը վառ պահելու աշխատանքը շատ կարեւոր է եւ համամարդկային հնչեղություն ու նշանակություն ունի: Պետք է շարունակել պայքարը բոլոր երկրներում` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, այդ թվում, անշուշտ, նաեւ Թուրքիայում: Թուրքիան պետք է առերեսվի իր հիշողության հետ, ճիշտ այնպես, ինչպես Գերմանիան: Սա շատ կարեւոր է հաշտեցման համար եւ հենց սա է ֆրանսիայի ուղերձի իմաստը: Մենք բոլոր երկրներում հնարավորության սահմաններում արտահայտվում ենք հայոց ցեղասպանության ճանաչման օգտին»:

ԼՂ հակամարտություն

Թեև անցնող շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, սակայն ադրբեջանական կողմը կրկին շարունակեց հրադադարի ռեժիմի խախտումները: Մասնավորապես, հանգստյան օրերին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվեց ավելի քան 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (19 արկ), 82 (1 արկ) և 120 (1 արկ) մմ-ոց ականանետերից ու ՀԱՆ-17 (17 արկ) տիպի նռնականետի ց հայ դիրքապահների ուղղությամբ արձակվեց շուրջ 1500 կրակոց:

Անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրավիճակը մեր զորքերի կողմից վերահսկվում է, և ժողովուրդը կարող է հանգիստ լինել, որ հայ զինվորն առաջին գծում կանգնած իր պարտականությունները կատարում է պատշաճ մակարդակով: Խոսելով դիվանագիտական ու ռազմական միջոցառումների մասին` Սեյրան Օհանյանը նշեց, որ դրանք կատարվում են համահունչ, փոխկապակցված ու իրար հետ համաձայնեցված: «Երկար տարիների այդ աշխատանքի շնորհիվ է, որ մենք թեկուզ հարաբերական, բայց խաղաղ պայմանները կարողանում ենք ապահովել»,-շեշտեց պաշտպանության նախարարը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային անդրադարձավ նաև ՀՀ ԱԳ նախարարը: Երևանում ընթացող «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորում»-ի բացման ժամանակ իր ելույթում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է, հետևաբար, բոլոր միջազգային ջանքերը` ուղղված այդ հակամարտության կարգավորմանը, պետք է իրականացվեն այս ձևաչափի շրջանակներում ու այդ մոտեցմանը համահունչ: 

ԱԳ նախարարը ԼՂ հակամարտության թեմային անդրադարձավ նաև Ազգային ժողովում կառավարութան հետ հարց ու պատասխանի ժամանակ: Նալբանդյանը շեշետց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց վերջին հայտարարություններում հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը դնում են Ադրբեջանի վրա: Նա նաև նկատեց, որ հոկտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները նամակ են գրել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ առաջարկելով հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդանն ուղղված քայլեր ձեռնարկել: Նախարարի խոսքով՝ սա նշանակում է, որ հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկն ստանում է ոչ միայն միջազգային կառույցների, այլ նաև տարբեր երկրների խորհրդարանների հավանությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հոկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտեց հրաձգային զինատեսակներից` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա այդ օրն արձանագրվեցին նաև հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հոկտեմբերի 10-ի գիշերը` ժամը 03.05-ի սահմանում, հակառակորդը ձեռնարկեց դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: Արցախի պաշտպանության բանակի դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխաղացումը` դիմել են կանխարգելիչ գործողությունների և, վերջինիս հասցնելով կորուստներ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Այս դեպքի մասին «Արմենպրես& raquo;-ի հետ զրույցում ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն ընդգծեց, որ Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է եւ ԼՂՀ պաշտպանության բանակը հսկում է ողջ սահմանի անվտանգությունը: Նա նաեւ հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունը, թե հայկական կողմը գիշերը տեղի ունեցած մարտերի ժամանակ կորուստներ է ունեցել: «Հայկական կողմը զոհեր չի տվել, սա Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական դիտավորյալ ապատեղեկատվությունն է: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կորուստներ է ունեցել: Իրենք այս պահին հայտարարում են մեկ վիրավորի մասին»,- հայտնեց Սենոր Հասրաթյանը:

Սահմանադրական բարեփոխումներ

Ազգային ժողովում հոկտեմբերի 5 մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյա նիստը, որում նախատեսված էր քվեարկության դնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց քվեարկության դնել ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխությունների ենթարկված սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի  որոշման նախագիծը, սակայն, ՕԵԿ-ն առաջարկեց ընդմիջել նիստը, քանի որ կուսակցությունը նախագծի հետ կապված որոշ հարցերի քննարկման անհրաժեշտություն էր տեսնում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում:

Նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի ողջույնի խոսքը, համաձայն որի, Վենետիկի հանձնաժողովի նախագահը դրական է գնահատում Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը

Մինչ ընթանում էր ԱԺ-ի նիստը, խորհրդարանի շենքի դիմաց ակցիա էին անցկացնում մի խումբ քաղաքացիներ: Ակցիայի մասնակիցները փորձում էին «Ոչ» գրությամբ պաստառը փակցնել Ազգային ժողովի ցանկապատի վրա, ինչը փորձել է արգելել ոստիկանությունը: Արդյունքում ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց սկսվեց: Այս ամենի հետևանքով ոստիկանությունը բերման է ենթարկեց սահմանադրական բարեփոխումների դեմ արտահայտվող քաղաքացիական նախաձեռնության ակցիայի 21 մասնակիցների:

Քննարկումների արդյունքում Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումը: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը կողմ քվեարկեց 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետագա քայլերին անդրադարձ կատարվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի միջև կայացած հանդիպման ժամանակ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Վենետիկի հանձնաժողովի այն անդամներին, ովքեր ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում համագործակցել և բարձրորակ մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հրամանագիր ստորագրեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակելու մասին:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստոում հաստատեց 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հնարաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, համաձայն որի համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու և հանրային իրազեկումների նպատակով հանրաքվեի դրվող սահմանադրության նախագիծը պետք է հրապարակվի մինչև 2015 թվականի հոկտեմբեր 17-ը: Հանրաքվեի քարոզչության ժամանահատվածն սկսվում է 2015թ. հոկտեմբերի 10-ից և ավարտվում 2015 թվակ անի դեկտեմբերի 4-ին:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողով 

Երևանում հոկտեմբերի 10-ին մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը, որի բացման արարողությանը մասնակցեց և ներկաներին ողջունեց ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանն իր ելույթում ընդգծեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ֆրանկոֆոն ընտանիքի զորակցությունը հայ ժողովրդին: «Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում ֆրանկոֆոն ընտանի քի համերաշխությունն ու զորակցությունը հայ ժողովրդին՝ արտահայտված կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության միջոցով: Մեր խորին համոզումն է, որ միայն բոլորիս ջանքերի համախմբման միջոցով է հնարավոր կանխարգելել նման ոճրագործությունները և անցյալից դասեր քաղելով՝ պահպանել և հարգել համամարդկային, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքները: Հանդուրժողականության, խաղաղ գոյատևման և ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված հասարակության կառուցումը մեր բոլորի նպատակն է»,-նշեց նախագահը:

Համաժողովի շրջանակներում ելույթով հանդես եկավ նաև ՀՀ ԱԳ նախարարը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը, հյուրընկալելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովը, արտահայտվում է իր խորը նվիրվածությունը ֆրանկոֆոնիային եւ այն արժեքներին, որոնք տարածում է կազմակերպությունը: «Վերահաստստում եմ Հայաստանի հանձնառությունը` ի նպաստ Ֆրանկոֆոնիայի, նրա արժեքներին եւ առաքելությանը: Ֆրանկոֆոնիայի եւ ՀՀ խորհրդարանի միջեւ կապերն ամրապնդվել են խորհրդարանական ձեւաչափով, ամրապնդել ենք մեր հարաբերությունները ֆրանկոֆոն պետությունների հետ: Այս համաժողովի կազմակերպումը կարեւոր փուլ կդառնա, որ ամրապնդվի համագործակցությունը»,- ասաց նախարար Նալբանդյանը:

Համաժողովի ժամանակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը շեշտեց, որՀայաստանը հանդիսանում է խորհրդանիշ, որտեղ հիշողությունը պահպանվում է, կրած տառապանքի կնիքը չի վերանում: Ըստ Միկայել Ժանի, միաժամանակ Հայաստանը նաեւ հույսի խորհրդանիշ է, որ կարողացել է վերածնվել ինքն իր համար եւ աշխարհի առջեւ: «Հայաստանն ունի մշտապես առաջ գնալու հատկություն»,- ընդգծեց Ժանը: Խոսելով Ֆրանկոֆոնիայի ծրագրերի մասին` Միկայել Ժանը շեշտեց, որ կազմակերպությունը պետք է նպաստի նոր ճանապարհների բացմանը, նոր լուծումներ գտնելուն, ինչը դյուրին չէ, եւ դիմագրավում է  բազմաթիվ մարտահրավերների: 

ՖՄԿ-ի անդամակցությունից երեք տարի անց Հայաստանի կողմից նախարարական համաժողովի հյուրընկալումը Սենեգալի ԱԳ նախարար Մանքյուր Նդայեն կարեւոր հանգամանք դիտարկեց այն առնչությամբ, որ Հայաստանը ոչ միայն արտահայտում է իր նվիրվածությունը, այլեւ պատրաստակամությունը` աջակցելու Ֆրանկոֆոնիային

 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի կապակցությամբ Երևան ժամանած ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես եկավ բացառիկ համերգով: Նախքան համերգը նա պատասխանեց «Արմենպրես»-ի հարցերին` ընդգծելով, որ Հայաստան գալիս միշտ իրեն երջանիկ է զգում: Ազնավուրն իր յուրաքանչյուր երգում հոգի է ներդնում ու կարծես ապրում է սեփական երգերով: Աշխարհահռչակ երգիչն այս փաստը հետևյալ կերպ բացատրեց. «Ես և իմ աշխատանքը ձուլվում ենք: Երբեք չեմ դադարում աշխատել. միգուցե արվեստագետի գաղտնիքը դրանում է»:

Սիրիական ճգնաժամ

Իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ Սիրիայում: Սիրիայից «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Յարմուկ» խմբավորումների երեք հազարից ավելի զինյալներ փախան Հորդանան՝ երկյուղելով սիրիական բանակի ծավալուն հարձակումից: «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Պալմիրայում ոչնչացրին հնագույն Հաղթանակի կամարը: Հուշարձանի ոչնչացման փաստը հաստատեց Սիրիայի հնություններ ի ու թանգարանների դեպարտամենտի տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը: ԻՊ-ի ահաբեկիչները հնագույն քաղաքը գրավել են այս տարվա օգոստոսին եւ շարունակաբար ոչնչացնում են այնտեղ գտնվող հնությունները:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Khabar TV իրանական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ չէր դանդաղի պաշտոնաթողության հարցում, եթե դա կարողանար լուծել երկրում տիրող ճգնաժամը, բայց, որոշումը պետք է ընդունի Սիրիայի ժողովուրդը: 

Ռուսական օդուժը հոկտեմբերի 4-ի ընթացքում Սիրիայում ուղղորդված հարվածներ հասցրեց ԻՊ-ի ինն օբյեկտների: «Բոլոր հարվածները նպատակամղված են եղել ահաբեկիչների կառավարման կազմալուծմանը եւ նյութատեխնիկական ապահովման համակարգի խախտմանը»,-Մոսկվայում լրագրողներին պատմել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարեց, որ ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները Ռուսաստանին դիմակայելու անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն Սիրիայում նրա գործողության կապակցությամբ: «Ռուսաստանի գործողությունները հանգեցրել են Սիրիայում պատերազմի էսկալացման: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին գործել անվտանգ: Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ հետագա համագործակցության»,- Մադրիդում ունեցած ելույթի ժամանակ նշել էր նա:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 5-ին Ռուսաստանին ուղղված կոշտ հայտարարություն տարածեց՝կապված հոկտեմբերի 3-ին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռի՝ թուրքական օդային տարածքը խախտելու հետ: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ ռուսական ինքնաթիռը խախտել է սահմանը Հաթայի շրջանում և միայն թուրքական F-16 ռազմական ինքնաթիռների միջամտությամբ անցել է Սիրիա:

Այնուհետև Ռուսաստանի ՊՆ-ն հստակեցրեց, թե ինչու է կործանիչը խախտել Թուրքիայի օդային սահմանը. «Ռուսական Су-30 կործանիչը, որը Սիրիայում մասնակցում է «Իսլամական պետության» դեմ գործողություններին, Թուրքիայի օդային տարածքը խախտել է սխալմամբ` ոչ բարվոք եղանակային պայմանների պատճառով»,-նշված էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Այս միջադեպից հետո Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվել էր նախարարություն, որտեղ թուրքական կողմը նրան հայտնել էր իր կտրուկ բողոքը և պահանջել այսուհետև նման դեպք թույլ չտալ: Տեղի ունեցածից հետո Ռուսաստանի վերաբերյալ կոշտ հայտարարություններով հանդես եկավ Թուրքիայի նախագահը: «Տեսեք, թե ինչ է անում Ռուսաստանը. խախտել են մեր սահմանը, իրենց համար ռազմաբազա հիմնելու խնդրով են տարված: Արվում են քայլեր, որոնք մեզ համար անցանկալի են: Թուրքիային սազական չի դրանք ընդունելը, դրանք դեմ են նաև ՆԱՏՕ-ի սկզբունքներին»,- ասեÕ ¬ էր Էրդողանը: Նա նաև սպառնաց` Թուրքիան Ռուսաստանի օդային ուժերի ինքնաթիռներին թույլ չի տա եւս մեկ անգամ խախտել իր օդային տարածքը: «Մեջտեղում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն են: Եթե Ռուսաստանը կորցնի ընկերոջը, շատ բան կկորցնի»:

Թուրքիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ նաև ՆԱՏՕ-ն: Վերջինիս պահվածքը քննադատության արժանացավ ՌԴ-ի կողմից: ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն նշեց, որ  Արևմուտքն օգտագործում է ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու միջադեպը Ռուսաստանի դեմ քարոզչական պայքարին ՆԱՏՕ-ին խառնելու համար:  «Տպավորությունն այնպիսինն է, որ Թուրքիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպը օգտագործվել է ՆԱՏՕ-ին էլ արևմտյան տեղեկատվական քարոզչության մեջ ներառելու համար, ինչի նպատակը Սիրիայում Ռուսաստանի ուժայինների կողմից իրականացող գործողության նպատակները խեղաթյուրելն ու նենգափոխելն է»,- նշել էր Գրուշկոն:

Միջադեպից մի քանի օր անց ՌԴ-ի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը հայտարարեց, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունները փաստաթուղթ են պատրաստում, որը կսահմանի Սիրիայում ԻՊ-ի ուժերին հարվածներ հասցնող օդուժի փոխգործակցության կարգը:

Մի շարք արտասահամանյան ԶԼՄ-ներ, հղում տալով Սիրիայում անանուն ռազմական աղբյուրին, հայտնեցին, որ Ռուսաստանի Դաշնությունը օդային հարվածներ է հասցրել ԻՊ-ի ահաբեկչական խմբավորման կողմից գրավված Պալմիրայի ուղղությամբ: Այս տեղեկությունները ՌԴ-ն անմիջապես հերքեց: «Դրանք միանգամայն սուտ լուրեր են: Մեր ռազմաօդային ուժերը չեն ռմբակոծում քաղաքների բնակելի տարածքներն ու այնտեղ տեղակայված ճարտարապետական հուշարձանները: Հուշարձանների ոչնչացման գործուներությունը իրականցնում եվ ԻՊ-ի ահաբեկիչները, որոնք, ըստ լուրերի, պայթեցրել են հայտնի «Հաղթանակի կամար»-ը»,- նշել էր ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ դաշինքը ողջունում է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ռազմական կոնսուլտացիաները Սիրիայի շուրջ: «ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն այսօր մեզ տեղեկացրեց ՌԴ-ի հետ անցկացվող կոնսուլտացիաների մասին, որոնք նպատակամղված են Սիրիայում օդային գործողություններին մասնակցող օդաչուների անվտանգության ապահովմանը»,-ասել էր նա:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Քաղաքացիները կանգնած են նոր ճնշման առաջՈրտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ ՀայաստանՄահացել է Վիկտորիա Հայրապետյանը «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ Երևանում թիվ 5, 15, 31 երթուղիների մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, կլինեն ուշացումներ«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Տղամարդը կտրել է կնոջ սիրեկանի ականջըՄի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժովՍտակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Երկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Քարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. Ղազարյան«Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանության ագրեսիվ խոսույթըԻտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Քանի մարդ են կարողանում բերել Նիկոլ Փաշինյանի հավաքներինԿարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Թրամփը հնարավոր է մոտ ապագայում այցելի Ռուսաստան «Սյունիքում ինչ-որ անբացատրելի խաղաղություն է իջնում ներսս». Լիա Զախարյան ՆԳ նախարարը ՄԱԿ պատասխանատուների հետ քննարկել է COP 17 համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման հարցեր Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըԻ՞նչ եղանակ սպասել մայիսի 14-ից 18-ը ԱՄՆ-ը հանկարծակի չեղարկել է 4 000 զինծառայողի ուղարկումը Լեհաստան