Մահրեզը հայտարարել է, որ ցանկանում է լքել Լեսթերը
ՍՊՈՐՏԱնգլիական «Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը հայտարարել է, որ ցանկանում է լքել ներկայիս ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Հարգելով «Լեսթերին»` ցանկացա անկեղծ լինել, այդիսկ պատճառով հայտնեցի ակումբին, որ ցանկանում եմ փոխել ակումբային գրանցումս:
Նախորդ մրցաշրջանում խոսել էի ակումբի նախագահի հետ` նշելով, որ կմնամ ակումբում ևս մեկ տարի: Հիմա եկել է առաջընթաց գրանցելու ժամանակը»,- ալժիրցի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ 26-ամյա Մահրեզի պայմանագրի ժամկետը «Լեսթերի» հետ լրանում է 2020 թվականի հունիսի 30-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



