Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը որոշել են
ՔԱՂԱՔԱԿԱՆՀԱՅԵԼԻ / Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև սկսվելու է որոշակի մրցապայքար՝ իշխանությունը ստանձնելու համար։ Այս կարծիքին է «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։«Քանի որ մամուլում էլ կան տեղեկություններ, որ հենց այս փուլում նախարարների նշանակման հարցում Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև մթնոլորտն այնքան էլ խաղաղ չի եղել, այդ կոնֆլիկտը կենտրոնացել է աշխատակազմի ղեկավարի վրա։ Որովհետև, եթե նախարար լիներ, դրա նշանակման հարցում Սերժ Սարգսյանի դերակատարումը պետք է մեծ լիներ, նա պետք է ստորագրեր հրամանագիրը, իսկ վարչապետն այդ պաշտոնում նախընտրում է ունենալ սեփական մարդուն։ Եվ քանի որ հակասություններ են եղել, որոշել են «նախարար» բառը հեռացնել և այս փուլում կնքել զինադադար»,- հայտարարեց նա։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



