Վանաձորում երեխան ընկել է վերելակի հորանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 30-ին, ժամը 18:37-ին տեղեկություն է ստացվել, որ երեխան ընկել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 2003 թ. ծնված Լ. Զ.-ը դուրս է բերվել հորանից, իսկ 2003 թ. ծնված Վ. Ա.-ը՝ վերելակի խցիկից: Տուժածները հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Լ. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Ա.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փորձաքննություն իրականացնելու նպատակով դեպքի վայրում է գտնվել «ՏԱԱԿ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



