ԱՄՆ-ը միջմայրցամաքային հրթիռների կալանման համակարգ Է փորձարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում կատարել Է հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկումներ: Ինչպես NBC News հեռուստաաալիքին հայտարարել Է ԱՄՆ-ի Հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն Ջիմ Սիրինգը, միջմայրցամաքային հրթիռի կալանման թեստը կարեւոր ուղենիշ Է, որը ցուցադրում Է իրական սպառնալիքի դիմագրավման հուսալիությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փորձարկման ընթացքում կալանիչ հրթիռը, որն արձակվել Էր Կալիֆոռնիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վանդենբերգ ռազմակայանի ստորգետնյա հորանից, հաջողությամբ խոցել Է թիրախը, որը մեկնարկել Էր Քվաջալեյն օղակղզուց (Մարշալյան կղզիներ) մոտավորապես 7500 կիլմետր հեռավորությունից: Նշվում Է, որ զինավարժանքներն անցկացվել են ի պատասխան ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի հերթական արձակման:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



