Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Թուրքիայի ոստիկանական բաժանմունքները վերածվել են կտտանքների վայրերի Հեղաշրջման հետքերով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա ռազմական հեղաշրջման նոր փորձ: Ու թերևս այդ տրամաբանությունից ելնելով է, որ գրեթե ամեն օր տեղեկատվություն է տարածվում նոր ձերբակալությունների մասին:
 
Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող Ստոկհոլմի ազատության հարցերով կենտրոնի (SCF) տվյալներով, ինչպես նաև ավելի քան 50000 տուժողի փաստաբանների ցուցմունքներով՝ Թուրքիայի ոստիկանական բոլոր բաժանմունքները, քննչական մեկուսարանները և բանտերը վերածվել են ամենադաժան կտտանքների վայրերի: «Հիմքեր կան ենթադրելու, որ ձերբակալվածներին ապօրինաբար ենթարկում են կտտանքների տարբեր վայրերում՝ լքված շինություններում, նախկին ֆաբրիկաներում և այլն: Օրինակ՝ շուրջ 1200 ձերբակալվածներ անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում Անկարայի մերձակայքում գտնվող մարզադաշտերից մեկում: Փաստաբանների ցուցմունքներից կարող ենք տեղեկանալ այն մասին, որ մարդկանց հարցաքննության սենյակ են բերում մորեմերկ, նրանց վրա ուղղում ջրի շիթ, կախում, հարվածում մահակներով, սպառնում, վիրավորում»,– նշում են կառույցում:
 
Չստացված ռազմական հեղաշրջան հաջորդ օրս իսկ սկսվել է «քաղաքացիական» հեղաշրջումը, այսպես կոչված, «քաղաքական զտումները»: Առ այսօր ձերբակալվել է 154694 մարդ: 130000 պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից: Մտավորականության լավագույն ներկայացուցիչները՝ լրագրողներ, գրողներ, 60–70 տարեկան գիտնականներ ձերբակալվել ու անհիմն կերպով մեղադրվել են հեղաշրջմանը նպաստելու մեջ: Թուրքական բանտերում գտնվող 182 լրագրող դեռ սպասում է իր ձերբակալման պատճառների հրապարակմանը: Հեղաշրջման փորձից հետո երկրում փակվել է 2099 դպրոց, 16 համալսարան, 54 հիվանդանոց, 3520 ձեռնարկություն, 149 լրատվամիջոց:
 
Ձերբակալվածների շարքում են իրավապահ մարմինների աշխատակիցներ, պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ 2431 դատավոր ու դատախազ, Գերագույն դատարանի 104 անդամ, Պետական խորհրդի 41 անդամ, Սահմանադրական դատարանի 2 անդամ, դատավորների ու դատախազների գերագույն խորհրդի 3 անդամ: Ձերբակալվել է 6982 զինվորական, այդ թվում՝ 167 գեներալ, 72 ոստիկանության աշխատակից, 23 նահանգապետ, 72 փոխնահանգապետ, վարչակազմերի 112 ղեկավար, 31550 պաշտոնատար ու քաղաքացիական անձ:
 
Թուրքիայի իշխանությունների ու անձամբ Էրդողանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող որոշ երկրներ այս ընթացքում Թուրքիային են արտահանձնել հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձանց: Այս առնչությամբ ՄԱԿ–ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ներկայացուցչի հայտարարությունը կոչ է անում աշխարհի բոլոր կառավարություններին «արդյունավետորեն վերանայել այն անձանց արտահանձնելու ընթացակարգերը, ովքեր կարող են վտանգի ենթարկվել Թուրքիա վերադարձվելիս»:
 
 
Արփի Սահակյան
Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա Կոստանյան