Քննարկվել են ժամկետանց թունաքիմիկատների կառավարման հարցերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ գյուղատնտեսության նախարարությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանում ժամկետանց թունաքիմիկատների կառավարման խնդիրների քննարկմանը:
Հանդիպման սկզբում Իշխան Կարապետյանը ներկայացրել է ոլորտի ներկա վիճակն ու առկա խնդիրները: Այնուհետև որոշվել է խիստ վերահսկողություն սահմանել թունաքիմիկատների իրացման կետերի, ինչպես նաև ժամկետանց պարարտանյութերի պահեստավորման, պահպանման, ախտահանման և ոչնչացման գործընթացների վրա:
Բացի այդ, որոշվել է նաև կանոնակարգել թունաքիմիկատների ձեռքբերումը, վաճառքը և օգտահանումը, ինչպես նաև ժամկետանց թունաքիմիկատների փաթեթավորմանն առնչվող հարցերը: Խորհրդակցության մասնակիցները պայմանավորվել են համապարփակ ուսումնասիրել առկա բոլոր խնդիրները:
Խնդրին օպերատիվ լուծում տալու նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մեկնելու է Արարատի տարածաշրջանում տեղակայված պահեստներից մեկը` դիտարկելու արդյոք կարողությունները բավարար են ժամկետանց թունաքիմիկատներն այնտեղ ժամանակավորապես տեղափոխելու և պահպանելու համար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



