Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՆԱՏՕ-ի ԽՎ նիստում Էդմոն Մարուքյանը հստակեցրել է, որ ՀՀ-ում ռուսական զորքը որևէ ձևաչափով մասնակցություն չունի ԼՂ հակամարտությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում արձագանքել է Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարի հայտարարությանը, թե Արևելյան գործընկերության տարածքի բոլոր երկրների հակամարտություններում կա ռուսական զորքի մասնակցությունը: Մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ վրացի նախարարը նիստի ընթացքում Աբխազիայի հակամարտության վերաբերյալ իր զեկույցն այնպես էր կառուցում, որ բոլոր հակամարտությունները նույն պատմական առանցքն ու խնդիրներն ունեն: «Ես խոսք վերցրեցի և նախարարին հորդորեցի բոլոր հակամարտությունները չընդհանրացնել, քանի որ դա չի նպաստելու դրանց կարգավորմանը: Ես նշեցի, որ Լեռնային Ղարաբաղի  հակամարտությունը տարբերվում է Արևելյան գործընկերության անդամ երկրների բոլոր մնացած հակամարտություններից՝ լինի դա Հարավային Օսեթիան, Աբխազիան, Մերձդնեստրը, թե Ղրիմը»,- նշեց Մարուքյանը:

Հայ պատգամավորը հատուկ ընդգծել է, որ դա միակ չկարգավորված հակամարտությունն է, որտեղ չկա ռուսական զորքերի մասնակցությունը: «Ես հստակեցրեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական զորք տեղակայված չէ, և պետք չէ ներկայացնել այնպես, իբրև թե բոլոր տեղերում նույն վիճակն է: Ես նշեցի նաև, որ Վրաստանը երբեք չէի համեմատի Ադրբեջանի հետ, որովհետև այդ պետությունը երբեք չի հարձակվում Աբխազիայի վրա և շփման գծի ողջ երկայնքով պատերազմ չի սկսում, զինվորներին չի սպանում, հետո նրանց գլխատում, մարմինները խոշտանգում»,- մանրամաս! նեց Էդմոն Մարուքյանը:

Ի պատասխան՝ վրացի նախարարը նշել է, որ ինքը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը բոլոր հակամարտություններում ինչ-որ ձևով մասնակցություն ունի և կարևոր չէ, թե դա ինչ ձևաչափ է: Բրիտանական պատվիրակության ներկայացուցիչներից մեկն էլ նշել է, թե, իրենց տեղեկություններով, ռուսական զորքը ԼՂ հակամարտությանը մասնակցություն ունի և որ Հայաստանում ռուսական զորք կա: «Ես պատասխանեցի, որ Հայաստանում  ռուսական ռազմաբազա կա, որը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ»,- ասաց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստա! նյան պատվիրակության անդամը:

Մարուքյանը նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի յուրահատկություններից մեկն այն է, որ խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որտեղ համանախագահում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ՝ ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Պատգամավորն ընդգծում է, որ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայկական պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությունը և ակտիվությունը կարևոր է նրանով, որ այլ պատվիրակությունների ներկայացուցիչների մոտ միակողմանի կարծիք չձևավորվի:

 

Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա Կոստանյան